Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՅՈՒՆԻԲԱՆԿ – ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՑ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 26%-ՈՎ
22/04/2010 16:32
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿ – ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՑ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 26%-ՈՎ

«Յունիբանկ»-ի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալն այս տարվա մարտի 31-ի դրությամբ  կազմել է  45,6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  ավելի քան 26%-ով: Իրավաբանական անձանց ժամկետային ավանդները կազմել են 10,2 մլրդ դրամ, աճը նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի համեմատ` 27,5%: «Յունիբանկ»-ի ցպահանջ ավանդների ծավալը 2010թ.-ի առաջին եռամսյակի վերջին   կազմել են 9,2 մլրդ դրամ: Ընդ որում, ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են գրեթե կրկնակի անգամ:

Նշեն, որ չորս տարի անընդմեջ, ներառյալ 2009թ.-ը,  «Յունիբանկ»-ը ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով առաջատար դիրք է զբաղեցրել հայաստանյան բանկային համակարգում: Ժամկետային ավանդների ակտիվ աճը պայմանավորված է ավանդատուների կողմից վստահության շարունակական աճով, ինչպես նաեւ բանկի ավանդների գրավիչ  պայմաններով, որոնք հաշվարկված են ելնելով հաճախորդների տարբեր խմբերի  պահանջներից: «Յունիբանկ»-ի կողմից առաջարկված ավանդներն առանձնանում են բազմարժութային ռեժիմով, կապիտալիզացիայի եւ լրացուցիչ նվերներ շահելու  հնարավորություններով: Օրինակ, «Հաղթենք միասին» ավանդը ներդրող հաճախորդների միջեւ ամռանը կկայանա Արթուր Աբրահամի մենամարտի հրավիրատոմսերի խաղարկություն: Ուղեւորության հետ կապված բոլոր ծախսերը կհոգա «Յունիբանկ»-ը: «Հաղթենք միասին» ավանդն ընդունվում է  մինչեւ 11,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով եւ 300 հազար նվազագույն գումարով: 

«Կապիտալ+» ավանդը հաճախորդներին ընձեռում է տոկոսագումարի կապիտալիզացիայի հնարավորություն մայր գումարին: Ավանդն ընդունվում է 31-ից մինչեւ 365 օր ժամկետով, իսկ տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչեւ 8,5 տոկոս: Ավանդի նվազագույն գումարը սահմանված է ընդամենը 30 հազար ՀՀ դրամ:

«Բազմարժութային» ավանդի գոծողության ողջ ժամկետում գործում է բազմարժութային ռեժիմ, այսինքն ավանդատուներին տրվում է ավանդի արժույթի փոխարկման հնարավորություն:  Ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչեւ  9%, նվազագույն գումարը` 100 հազար դրամ:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11