
Կենտրոնական բանկ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կմնա անփոփոխ
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են՝ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 28-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.5%:
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 6.0%:, կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 3.0%»,- ասված է հաղորդագրության մեջ: