Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՍԿԱԴ ԲԱՆԿԻ ԵՎ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
30/04/2010 17:37
Կիսվել

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՍԿԱԴ ԲԱՆԿԻ ԵՎ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ամերիաբանկի և Կասկադ Բանկի քարտապանների համար ստեղծված են սպասարկման նոր հնարավորություններ: Նրանք կարող են օգտվել  երկու բանկերի բանկոմատների ամբողջ ցանցից այն նույն սակագներով, ինչպիսիք ներկայումս գործում են նրանցից յուրաքանչյուրի համար: Երկու բանկերի արդեն գործող բանկոմատների թվաքանակը հասնում է 53-ի, որոնցից 39-ը Ամերիաբանկի բանկոմատներն են, 14-ը` Կասկադ Բանկի:

Ամերիաբանկը նախատեսում է 2010թ.  ավելացնել բանկոմատների թվաքանակը, ինչպես նաև ընդլայնել աշխարհագրական ընդգրկվածությունը` տեղադրելով դրանք իր հաճախորդների համար նախընտրելի տարածքներում:

Նշենք, որ մոտ ժամանակներս երկու բանկերի քարտապաններին սպասվում է նոր անակնկալ ևս, նրանք կօգտվեն երկու բանկերի զեղչային ընդարձակ համակարգից, որն ընդգրկում է ավելի քան 150 առևտրային կետեր, ժամանցի վայրեր, հասարակական սննդի օբյեկտներ, բուժական կենտրոններ  և այլ ծառայությունների ոլորտներ:

Ամերիաբանկը հանդես է գալիս ArCa, MASTER CARD, VISA քարտերի թողարկմամբ և սպասարկմամբ, այդ թվում նաև VISA PIATINUM և MASTER CARD PLATINUM քարտերի թողարկմամբ և առաջակում է այդ քարտերի ամբողջական փաթեթ, որը ներառում է լրացուցիչ ծառայությունների տրամադրում` IAPA միջազգային զեղչային քարտ, Priority Pass առաջնային անցաթղթի քարտ և ճանապարհորդական ապահովագրություն «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության կողմից:  
Միավորման արդյունքում երկու բանկերի հաճախորդներին առաջարկվող միասնական, առավել կատարելագործված և նորացված ծառայությունների մատուցումը, լինելու է շարունակական:

Ներկայացվածը վկայում է, որ երկու բանկերի միավորումը սպասարկման առավել բարենպաստ պայմաններ է ստեղծում այդ բանկերի հաճախորդների համար, ինչպես և հավաստիացրել էին  բանկերի բաժնետերերն իրենց ուղերձում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային  և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: 

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11