Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԿԱՅԱՑԵԼ Է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
31/05/2010 17:15
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում կայացավ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ 3-րդ տարեկան ընդհանուր ժողովը:

Այս տարի ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ այն անցկացնում էր «Արժեքներ ստեղծելով…» կարգախոսի ներքո: Հատկանշական է, որ անցյալ տարի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ 2-րդ տարեկան ժողովն ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ անցկացրեց «Միտված դեպի հասարակությունը…» կարգախոսի ուղեկցությամբ եւ նոր կարգախոսի ընտրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հավաստում է, որ հավատարիմ է իր ընտրած ռազմավարությանը` արժեքներ ստեղծելով գնալ դեպի հասարակություն, լինել բաց, թափանցիկ, կանխատեսելի, կայուն եւ վստահելի բանկ իր բաժնետերերի, հաճախորդների, հասարակության յուրաքանչյուր անդամի համար, ապահովել մշտական զարգացում, լինել առաջատար, որակյալ բանկային ծառայություններ մատուցող եւ զարգացող տեխնոլոգիաների վրա հիմնված:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ 3-րդ տարեկան ընդհանուր ժողովը բացեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ խորհրդի նախագահ Բ. Բեգլարյանը, նշելով, որ հաշվետու տարում ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արձանագրել է արդյունքներ, որոնք գոհացուցիչ են, եւ որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ թիմը, մենեջմենթը ապացուցել է, որ ի վիճակի է լուծելու բարդ խնդիրներ, ի վիճակի է լինելու առաջատար եւ կայուն զարգացող բանկ:
Թողարկված լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները Ժողովին ներկայացրեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ իրավաբանական վարչության պետ Արթուր Մելիքյանը:
2009 թվականի ֆինանսական տարվա գործունեության հիմնական ցուցանիշները  ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ բաժնետերերին, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, հրավիրվածներին եւ հյուրերին ներկայացրեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Անդրադառնալով 2009 թ. ֆինանսական տարվա գործունեությանը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը նշեց, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ակտիվները 2009 թվականին կազմել են 43 մլրդ 466 մլն ՀՀ դրամ, որը 2008 թվականի համեմատ աճել է 46,7 տոկոսով: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարկային ներդրումները կազմել են 16 մլրդ 096 մլն ՀՀ դրամ, որը 2008 թվականի համեմատ աճել է 32,3 տոկոսով: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ պարտավորությունները կազմել են  35 մլրդ 517 մլն ՀՀ դրամ, որի աճը 2008 թվականի համեմատ կազմել է 60,8 տոկոս: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կապիտալը կազմել է 7 մլրդ 948 մլն ՀՀ դրամ, որի աճը  2008 թ. համեմատ կազմել է 5,4 տոկոս: Կոմունալ վճարումների հավաքագրման աճը ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ 2008 թվականի համեմատ կազմել է 170 տոկոս: 2009 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ թողարկել է 38, 140 հատ պլաստիկ քարտ, որի աճը 2008 թվականի համեմատ կազմել է 81,3 տոկոս: 2009 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ունեցել է 66,123 հաճախորդ, որի աճը 2008 թվականի համեմատ կազմել է 154 տոկոս: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ զուտ շահույթը 2009 թվականին կազմել է 365 մլն ՀՀ դրամ:

Որպես մարտահրավերներ եւ թիրախներ` ինչպես իր ելույթում նշեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, իր գործունեության առաջիկայում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  տեսնում է հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման (CRM) համակարգի ներդրումը, հաճախորդների թիրախային խմբերի (Focus Group) հետ նպատակային հանդիպումների կազմակերպումը, SERVQUAL մեթոդաբանության վրա կառուցված հարցումների շարունակական իրականացումը, տեղեկատվական համակարգի զարգացումը` սեփական Call-Centre-ի մատուցած ծառայությունների ընդլայնման, ARARATBANK News ծրագրի շարունակականության միջոցով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը նշեց նաեւ, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հաստատակամ է նաեւ ռիսկերի կառավարման ժամանակակից համակարգում գործածելու վարկի ռիսկի գնահատականի (BRR) եւ Վարկի ապահովվածության որակի գնահատականի (FRR) մոդելների կիրառումը, վարկային պրոդուկտների գնագոյացումը` հիմնված ռիսկերի գնահատման համակարգի վրա (Risk Based Pricing):

Որպես Հայաստանյան բանկային շուկայում ամենաարագ եւ ամենադինամիկ զարգացող բանկերից, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ նպատակային քայլ է տեսնում աճի  բարձր տեմպի պահպանումը, բանկային շուկայում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մրցունակության բարձրացումը, այսօր արդեն 29 մասնաճյուղից բաղկացած ցանցի ամրապնդումը եւ ընդլայնումը, վարկավորման ծավալների մեծացումը, հաճախորդների սպասարկման որակի բարելավումը, բանկի շահութաբերության բարձրացումը, ոչ տոկոսային եկամուտների աճը, շահաբաժնային քաղաքականությունը:

Նոր շուկաների կառուցման ռազմավարության (Blue Ocean Strategy) կիրառման առումով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կարեւորագույն քայլ է համարում METRO քարտի, Petrol+ համակարգի կիրառումը, բանկային ինտերնետ տեխնոլոգիաների զարգացումը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն անդրադարձավ նաեւ 2009 ճգնաժամային տարում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից ձեռնարկված քայլերին եւ բոլոր այն ձեռնարկումներին, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մենեջմենթը պատրաստվում է իրականացնել 2010 թվականին` էլ ավելի ամրապնդելով իր դիրքերը շուկայում, լինելու մրցունակ, կայուն եւ դինամիկ զարգացող, առաջատար բանկ:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ 2009 թվականի շահույթը ներկայացրեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գլխավոր հաշվապահ Տիգրան Գալստյանը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ 3-րդ տարեկան ընդհանուր ժողովի աշխատանքներին մասնակցեցին ՀՀ ԿԲ Խորհրդի անդամներ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետեր Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործընկեր կանադական CRC Sogema ընկերության եւ National Bank of Canada բանկի ներկայացուցիչներ:

Ամփոփելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ 3-րդ տարեկան ընդհանուր ժողովը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ խորհրդի նախագահ Բ. Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին եւ մասնակիցներին` հավաստիացնելով, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ միշտ հանդես է գալու որպես կայուն զարգացող, վստահելի եւ իր հաճախորդների համար արժեքներ ստեղծող բանկ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98