Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՅՈՒՆԻՍՏՐԻՄ – ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԸՆԴԱՄԵՆԸ 1%-ՈՎ
31/05/2010 17:19
Կիսվել

ՅՈՒՆԻՍՏՐԻՄ – ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԸՆԴԱՄԵՆԸ 1%-ՈՎ

«Յունիստրիմ» համակարգով դրամական փոխանցումներ կատարելը դարձել է ավելի մատչելի: 2010թ.-ի հունիսի 1-ից մեկնարկում է «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի «Ամառային սակագին» նոր ակցիան, որի շրջանակներում դրամական փոխանցումները Ռուսաստանից դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ կիրականացվեն ընդամենը 1% սակագնով, անկախ փոխանցվող գումարի մեծությունից: Ակցիան կտեւի մինչեւ այս տարվա օգոստոսի 30-ը, սակայն «Յունիստրիմ»-ի ղեկավարությունը չի բացառում այն մինչեւ տարեվերջ երկարաձգելու հնարավորությունը:

«Մինչեւ այս աննախադեպ ակցիայի մեկնարկը, մենք մեծ աշխատանք ենք տարել եւ մանրամասնորեն ուսումնասիրել ենք հայաստանյան շուկան: Առաջարկելով ամենահարմար եւ մատչելի սակագինը, այդ կերպ, մենք կնպաստենք համակարգից օգտվող հաճախորդների թվի ավելացմանը»,- նշել է «Յունիստրիմ»-ի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրիյանը: Նրա խոսքերով, 1 տոկոս սակագինը լուրջ խթան կհանդիսանա դրամական փոխանցումների շուկայի համար, քանի որ վկայում է այն մասին, որ «Յունիստրիմ»-ը կարող է իրականացնել բարձրորակ սպասարկում եւ, միաժամանակ, լինել բավականին մատչելի:  
«Յունիստրիմ» դրամական փոխանցումների միջազգային համակարգով իրականացված փոխանցումների քանակը Հայաստանում,  ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, աճել է 6,7 տոկոսով: Հունվար-մարտին փոխանցումների քանակը կազմել է 136 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 127 հազարի դիմաց: Գումարային առումով փոխանցումների ծավալն  աճել է 2,1%-ով եւ առաջին եռամսյակում կազմել 91,2 մլն դոլար: «Յունիստրիմ» համակարգն ընդգրկում է ավելի քան 190 000 սպասարկման կետ աշխարհի 95 երկրներում:

«Յունիստրիմ» համակարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել «Յունիբանկ»-ի թեժ հեռախոսակապի կենտրոն 85-80 հեռախոսահամարով կամ այցելել բանկի կայքէջի «Յունիստրիմ» բաժինը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2