ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 03/08/20
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.50 դրամով և կազմել 485.83 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.90 դրամով և կազմել 570.56 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 6.57 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.91 դրամով և կազմել 633.62 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 144.72 դրամով և կազմել 30691.34 դրամ: Արծաթի գինն աճել է 14.59 դրամով և կազմել 375.97 դրամ: Պլատինի գինն աճել է 248.61 դրամով և կազմել 14135.92 դրամ: