
2020թ. հունվար-հուլիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 187,224 դրամ
2020թ. հունվար հուլիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 187,224 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.0% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.7%-ով և կազմել 165,813 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.5%-ով և կազմել 197,603 դրամ։