Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Մարտին Գալստյան. Վարկային պարտավորությունների հետաձգման արդյունքում բանկային համակարգ չի մտել 100 մլրդ դրամ
08/09/2020 15:55
Կիսվել

Մարտին Գալստյան. Վարկային պարտավորությունների հետաձգման արդյունքում բանկային համակարգ չի մտել 100 մլրդ դրամ

Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում բանկերը հետաձգել են ընդհանուր 1.3 տրլն դրամ մնացորդով վարկային պարտավորությունների մարում, արդյունքում բանկային համակարգ չի մտել ընդհանուր 100 մլրդ դրամ:

Արմենպրեսի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով վարկային արձակուրդների վերաբերյալ հարցին:

Նա նախ մանրամասնեց՝ վարկային արձակուրդի դեպքում բանկը, շարունակելով իր ավանդատուների նկատմամբ կատարել իր պարտավորությունները, որը ըստ էության բանկի բալանսի մի կողմն է, մյուս կողմի հետ համաձայնության է գալիս վճարումները հետաձգելու ուղղությամբ: Եթե բանկը ավանդները սպասարկելու տեսանկյունից ունենում է  որոշակի ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, կարող է դիմել ԿԲ-ին ու ստանալ իրացվելիություն: Բայց դա ունի գին: ԿԲ նախագահը նկատեց՝ արդյունքում բանկերի ծախսատարությունը գնում է վերև:

Անդրադառնալով կրկին վարկային արձակուրդներ տրամադրելու վերաբերյալ հնչող տեսակետներին՝ նա նշեց. «Հարցն այն է՝ կարո՞ղ են բանկերը շարունակաբար ու անընդհատ անել ծախսեր՝ չակնկալելով եկամուտների հոսք: Մեր կարծիքով` դա մի քիչ արկածախնդրության է նման, որովհետև չենք կարող վտանգել ընդհանուր համակարգի կայունությունը: Այդ առումով կարծում եմ, որ բանկերն այդ երեք ամիսներին բավականին խելամիտ աշխատել են իրենց հաճախորդների հետ: Մոտավորապես 550 ֆիզիկական անձի վարկեր վերանայվել են, տրվել են արձակուրդներ, նույն բանակցությունները տեղի են ունեցել մոտ 17 հազար իրավաբանական անձի հետ: Ընդհանուր 1.3 տրլն դրամի վարկային պարտավորություններ հետաձգվել են, և բանկային համակարգ չի մտել մոտ 100 մլրդ դրամ, որը պետք է մտներ: Հիմա, եթե այդ պրոցեսը շարունակական ու անընդհատ լինի, ես կարծում եմ, որ մենք այդտեղ խնդիր կունենանք: Եվ բանկային համակարգը միայնակ չի կարողանա դիմագրավել այդ խնդիրներին»,-ասաց ԿԲ նախագահը:

Հայաստանում արտակարգ դրության պայմաններում Կենտրոնական բանկի հորդորով` առևտրային բանկերը վարկերի հարցում  պետք է ցուցաբերեն անհատական մոտեցում:

Աննա Գրիգորյան

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98