ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 17/09/20
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 17-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.53 դրամով և կազմել 484.40 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.36 դրամով և կազմել 571.59 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 6.46 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.67 դրամով և կազմել 628.46 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 160.68 դրամով և կազմել 30552.72 դրամ: Արծաթի գինը նվազել է 3.04 դրամով և կազմել 426.41 դրամ: Պլատինի գինը նվազել է 78.91 դրամով և կազմել 15122.18 դրամ: