Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Հայաստանի Բանկերի Միություն. վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. ֆիզիկական և 17.4 հազ. իրավաբանական անձ
22/09/2020 13:01
Կիսվել

Հայաստանի Բանկերի Միություն. վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. ֆիզիկական և 17.4 հազ. իրավաբանական անձ

Արտակարգ դրության ընթացքում բանկերի կողմից իրականացված աջակցության ծրագրերի ամփոփում

 ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմամբ պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ավարտի կապակցությամբ Հայաստանի Բանկերի Միությունը ամփոփել է COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ բանկային համակարգի կողմից սեփական նախաձեռնությամբ իրականացված ծրագրերն ու միջոցառումները:

Վերջիններս ներկայացնում ենք հետևյալ խմբավորմամբ՝

  1. Վարկային արձակուրդներ, վարկային պայմանագրերի պայմանների վերանայում:
  2. Մասնակցություն կառավարության հակաճգնաժամային միջոցաոումներին:
  3. Բանկերի կողմից իրականացված աջակցության այլ ծրագրեր:

 Հիշեցնենք, որ 2020թ․ մարտից բանկային համակարգն առաջիններից էր, որ սեփական նախաձեռնությամբ արձագանքեց և համապատասխան քայլեր ձեռնարկեց բանկի հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու նպատակով։

ԿԲ-ի և առևտրային բանկերի համագործակցության արդյունքում ձևավորվեցին մեխանիզմներ և կարգավորումներ, որոնց կիրառումը հնարավորություն տվեց անհատական մոտեցում ցուցաբերել վարկառուների նկատմամբ, ինչպես նաև խուսափել վարկառուների կողմից վարկային պայմանագրով սահմանված վճարումները չիրականացնելու հետևանքով վարկային պատմության վատթարացումից։

Վարկային արձակուրդներ

 Մարտ-մայիս ամիսների ընթացքում առևտրային բոլոր բանկերը տրամադրեցին վարկային արձակուրդներ կամ այլ կերպ վերանայեցին կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժած ֆիզիկական և իրավաբանական անձ վարկառուների գործող վարկերի պայմանները:

Հաշվետու ժամանակահատվածում վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. ֆիզիկական և 17.4 հազ. իրավաբանական անձ: Ընդհանուր առմամբ վերանայվել է 1.3 տրլն մնացորդով շուրջ 980 հազ. վարկային պայմանագիր, հետաձգվել է 100 մլրդ դրամի մուտքը բանկային համակարգ: Վարկային պայմանագրերի վերանայման հնարավորությունից օգտվել է բանկերի հաճախորդների շուրջ 30%-ը:

Մասնակցություն կառավարության հակաճգնաժամային միջոցաոումներին

Վարկերի վերանայման նախաձեռնությանը զուգահեռ բանկերը միացան նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերին։ Մասնավորապես՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային առաջին և երկրորդ ծրագրերով ՀՀ առևտրային բանկերը բավարարել են 25885 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 119 մլրդ դրամ գումար։

Հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին հումքի, սարքավորումների ձեռքբերման, սննդի և դեղերի ներկրման, ինչպես նաև աշխատավարձի, հարկերի, կոմունալ ծախսերի վճարման համար, բավարարվել է 1209 վարկային հայտ՝ շուրջ 76.5 մլրդ դրամի չափով: Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերում է գյուղատնտեսությանը, այս պահի դրությամբ բավարարվել է 24676 վարկային հայտ՝ 43.1 մլրդ դրամի չափով։

Բանկերի կողմից իրականացված աջակցության այլ ծրագրեր

COVID-19-ի դեմ պայքարի համար հաշվետու ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերն իրականացրեցին նաև աջակցության մի շարք այլ ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 260 մլն դրամ։

ֆինանսավորված և իրականացված ծրագրերն ըստ ուղղությունների․ 

  1. Բժշկական անձնակազմի խրախուսման, անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման նպատակով տրամադրվել է 197 մլն 235 հազար դրամ Կենտրոնական գանձապետարանում բացված հաշվեհամարին և ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցումներ կատարելու միջոցով:
  2. Տարեցներին և խոցելի խմբերին տրամադրվել է 29 մլն դրամ սոցիալական աջակցություն։ Այդ թվում՝ սոցիալական աջակցության ծրագրերի շահառու է դարձել Տավուշի մարզի 9 համայնքների 72 ընտանիք: Գումար է նվիրաբերվել նաև Հայկական Կարմիր խաչի ընկերությանը, որը, հաշվի առնելով Հայաստանի առավել խոցելի խմբերի խիստ հրատապ մարդասիրական կարիքները, ձեռնարկել է միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ դրանք բավարարելու ուղղությամբ: Բացի այդ տարբեր բանկեր իրենց հաճախորդ տարեցների համար ձեռք են բերել պարենային ապրանքներ, տրամադրել են դրամական օգնություն:
  3. ՌԴ քաղաքացիների վերադարձը հայրենիք ավտոբուսներով կազմակերպելու նպատակով տրամադրվել է 1,740,000 ՀՀ դրամ:
  4. Համավարակի բռնկման ընթացքում և դրանից հետո հեռավար ուսուցման կարիքները հոգալու նպատակով տրամադրվել է 31 մլն 645 հազար դրամ: Աջակցության շնորհիվ 50 համակարգիչ է տրամադրվել Լոռու լեռնային և Տավուշի սահմանամերձ համայքնների երեխաներին, 150 համակարգիչ` Հայաստանի սոցիալապես խոցելի համայնքների աշակերտներին և 112 պլանշետ` ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով հեռավար դասընթացներին մասնակցելու հնարավորություն չունեցող խոցելի խմբի երեխաներին։ Ֆինանսավորման մի մասն ուղղվել է նաև «Կորոնավիրուսից տուժած անձնաց թվային գրագիտության բարելավում» ծրագրին և մանկատան երեխաներին:

 COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում   համակարգի մի քանի բանկերի կողմից իրականացվել են նաև աջակցության այլ ծրագրեր, այդ թվում՝

– առանց վարկային գծի նոր պատվիրված, վերաթողարկված, փոխարինված վճարային քարտերի անվճար առաքում,

– հաճախորդների կողմից վճարային համակարգերի միջոցով կատարվող գործարքների միջնորդավճարների զրոյացում,

–   հիփոթեքային վարկերի գծով ՀՀ Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքը առցանց պատվիրելու հնարավորություն:

Մշտապես շարունակելով հաճախորդների   սպասարկումը՝ բանկերի կողմից պահպանվել են պարետատան կողմից սահմանված անվտանգության պահանջները:

Հավատարիմ մնալով սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ ՀՀ առևտրային բանկերը շարունակելու են ամրապնդել հաճախորդների հետ ձևավորած և փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերային հարաբերությունները:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11