Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – «ՈՍԿԵ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿ ԿՈՄԵՐՑԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ
28/07/2010 21:55
Կիսվել

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – «ՈՍԿԵ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿ ԿՈՄԵՐՑԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

Կոմերցբանկը ս.թ. հուլիսի 27-ին «Ամերիբանկե ՓԲԸ շնորհեց միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցությանե մրցանակը 2009թ.-ի արդյունքների համաձայն: Յուրաքանչյուր տարի Կոմերցբանկն այս մրցանակը  շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար:

Ամերիաբանկն միակն է ՀՀ բանկային համակարգում, որին 2009թ.-ին իրականացված միջազգային գործարքների համար Կոմերցբանկը շնորհեց այս մրցանակը: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ամերիաբանկի գլխմասում ս.թ. հուլիսի 27-ին: Արարողությանը մասնակցում էին Կոմերցբանկի Հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով գործադիր տնօրեն Աքսել Բոմերշեյմը (Axel Bommersheim – Senior Relationship Manager, Managing Director) և Ամերիաբանկի գործադիր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Ամերիաբանկը, համագործակցելով թղթակից բանկերի հետ, բոլոր միջազգային փոխանցումները իրականացնում է STP (Straight Through Processing)` փոխանցումների տվյալների ուղղակի և անընդհատ մշակման միջոցով, այսինքն` բոլոր փոխանցումները կատարվում են ավտոմատ կերպով` բացառելով մարդկային միջամտության գործոնը, որի հետևանքովապահովվում է փոխանցման իրականացման մաքսիմալ արագությունը: STP-ի օգտագործման մակարդակը որոշելու համար միջազգային պրակտիկայում օգտագործվում է հատուկ STP ցուցանիշ, որը ցույց է տալիս ավտոմատ կերպով մշակվող տվյալների  հարաբերակցությունը մուտքագրված տվյալների ընդհանուր ծավալին: 2009թ.-ի ընթացքում Ամերիաբանկի` հաճախորդների համար կատարված միջազգային փոխանցումների գծով STP ցուցանիշը կազմել է 99.59%:  Նշենք նաև, 2009թ.-ին Ամերիաբանկը գրանցել է միջազգային փոխանցումների բացառիկ աճ` 49.82% 2008 թ-ի նկատմամբ: 2010թ.-ի առաջին կիսամյակի արդյունքների համաձայն այդ աճը շարունակվում է` կազմելով 59.9% 2009թ.-ի առաջին կիսամյակի համեմատությամբ:   

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային  և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: 

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2