
ԱԿԲԱ Բանկը շարունակում է գործընկերների արտադրանքի հանրայնացման ծրագիրը
«Արտադրված է մեր գործընկերների կողմից». ԱԿԲԱ Բանկն իր «Իմ բիզնեսը, իմ բանկը» նախագծի շրջանակում շարունակում է իր մասնաճյուղերում ներկայացնել գործընկերների արտադրանքը: Ծրագրի նպատակը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը խթանելն է: Վերջինս Բանկի գործընկերներին հնարավորություն է ընձեռում ավելի ճանաչելի դարձնել բիզնեսը և հայրենական արտադրանքը, ինչպես նաև օգնում է հաստատել նոր գործարար կապեր: Արտադրանքը ցուցադրվում է անվճար:
Մասնակցության պայմանները ներկայացված են այստեղ
Լրացված դիմումը անհրաժեշտ է ուղարկել nonfinancialservices@acba.am էլեկտրոնային հասցեին: