Կենտրոնական բանկ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով` 5.25%
Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 6.75%:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 3.75%:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամլո ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 15:30-ին, և կհեռարձակվի ՀՀ ԿԲ Յութուբի ուղիղ եթերով: