Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 397.00-0.50
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 59444.21+0.71 TOPIX - 3822.47-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 22841.62-1.95 SSEC - 3577.62-0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
19/11/2026  CBA:  USD - 360.94+0.53 GBP - 475.32+0.59
19/11/2026  CBA:  EURO - 397.25+1.88
19/11/2026  CBA:  GOLD - 43625-1081 SILVER - 530.56-22.16
ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար՝ 2020թ.-ի 3-րդ և 4-րդ եռամսյակների արդյունքներով
15/01/2021 11:57
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար՝ 2020թ.-ի 3-րդ և 4-րդ եռամսյակների արդյունքներով

Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը ներկայացրել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է առաջատար Հայաստանի բոլոր առևտրային բանկերի շրջանում՝ ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով՝ ընդհանուր 232 հիշատակում, ինչը կազմել է 2020թ. չորրորդ եռամսյակում լրատվական կայքերի, թերթերի և հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումների հրապարակումների 43%:                                                                                                           Բանկն առաջատար է լրատվական կայքերում և թերթերում հիշատակումների քանակով՝ 204 հիշատակում և 27 հոդված:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատար է նաև չորրորդ եռամսյակում ԶԼՄ-ներում դրական հիշատակումների թվով. 191դրական հիշատակում Բանկի մասին:

Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկերի շարքում ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների թվով և դրական հիշատակումների թվով առաջատարն էր նաև 2020թ. երրորդ եռամսյակի տվյալներով՝ 445 հիշատակում: Հաշվետու ժամանակահատվածում հայկական ԶԼՄ-ներում Բանկի մասին եղել է 255 դրական հիշատակում:

2020թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների քանակով նույնպես առաջատարների ցուցակում էր և առաջատար էր թերթերում և հեռուստատեսությամբ հիշատակումների թվով՝ 46 հոդված, 8 ռեպորտաժ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը առանձնահատուկ նշանակություն է տալիս իր հաճախորդների իրազեկմանը նորություններին, նոր պրոդուկտներին, հատուկ առաջարկներին և Բանկի կողմից իրականացվող ակցիաներին և օգտագործում է տեղեկատվության տարածման բոլոր հիմնական հարթակները՝ Բանկի հաճախորդներին առավելագույնս տեղեկացնելու համար:

MaxMonitor համակարգի միջոցով, որը վերահսկում է Հայաստանի բոլոր առևտրային բանկերի հրապարակումները, իրականացվում է բոլոր հայկական լրատվական կայքերի (մոտ 150 կայքեր), թերթերի (16 անվանում) և հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումների (12 հեռուստաընկերություն) մոնիտորինգ՝ Հայաստանի 17 առևտրային բանկերի շրջանում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

19/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.94
+0.53
Եվրո (EUR)
397.25
+1.88
Ռուբլի (RUR)
4.4154
+0.0348
Լարի (GEL)
139.17
+0.23
43625
-1081
Արծաթ
530.56
-22.16