Ֆինանսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.50
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 431.00-1.00
OIL:  BRENT - 96.84-0.06 WTI - 95.12+0.43
COMEX:  GOLD - 4447.40-0.93 SILVER - 73.11-2.92
COMEX:  PLATINUM - 1879.40-2.95
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.94+0.05 EUR/GBP - 1.1603-0.21
FOREX:  EUR/USD - 1.1603-0.21 GBP/USD - 1.3417-0.33
STOCKS RUS:  RTSI - 1117.32-1.79
STOCKS US: DOW JONES - 50687.07-1.21 NASDAQ - 26853.98-0.89
STOCKS US: S&P 500 - 7553.68-0.74
STOCKS JAPAN:  NIKKEI - 67470.69-1.36 TOPIX - 3951.85-1.11
STOCKS CHINA:  HANG SENG - 25253.40-1.48 SSEC - 4057.78-0.64
STOCKS EUR:  FTSE100 - 10332.30-0.40 CAC40 - 8150.42-0.71
STOCKS EUR:  DAX - 24795.94-1.31
04/06/2026  CBA:  USD - 368.59+0.07 GBP - 495.64-0.02
04/06/2026  CBA:  EURO - 428.71+0.67
04/06/2026  CBA:  GOLD - 52670-692 SILVER - 881.02-22.52
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր Visa Signature պրեմիում դասի քարտ
03/02/2021 19:28
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր Visa Signature պրեմիում դասի քարտ

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր պրեմիում դասի հաճախորդներին է առաջարկում «Պրիվիլեգիա»  փաթեթը՝ Visa Signature տեսակի քարտով, որն իր մեջ ներառում է բանկային ծառայությունների լայն ընտրանի և մի շարք արտոնություններ՝ ինչպես քարտապանի, այնպես էլ նրա ընտանիքի անդամների համար:

Visa Signature քարտի հիման վրա տրամադրվող «Պրիվիլեգիա» փաթեթը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք, ելնելով իրենց զբաղվածությունից, ակնկալում են պրոֆեսիոնալ և անհատական սպասարկում:

Հաշվի առնելով պրեմիում դասի իր հաճախորդների պահանջներն ու ցանկությունները՝ Բանկն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

  • անվճար Visa Signature պրեմիում քարտ,
  • 2 անվճար Visa Platinum քարտեր՝ հաճախորդի ընտանիքի անդամների համար,
  • ՎՏԲ-Հայաստան Բանկի, ՀՀ և արտասահմանում այլ բանկերի բանկոմատներից սեփական միջոցների անվճար կանխիկացման հնարավորություն՝ տվյալ ծառայության համար տարեկան 50,000 ՀՀ դրամ սակագնի կիրառմամբ,
  • ավանդների ձևակերպում՝ գործող տոկոսադրույքից 0.2%-ով բարձր տոկոսադրույքով,
  • վարկային քարտ՝ մինչև 55 օր մարման արտոնյալ ժամանակահատվածով,
  • վարկավորման արտոնյալ պայմաններ և գործընթաց,
  • 50% զեղչ Բանկի անհատական պահատուփերում թանկարժեք իրեր պահելու համար:

«Պրիվիլեգիա» փաթեթը ներառում է անհատական մենեջերի ծառայություն, որը փաթեթի սեփականատիրոջը և նրա րնտանիքի անդամներին ապահովում է արագ և հարմարավետ սպասարկում՝ Բանկի բոլոր ծառայությունների հասանելիությամբ՝ երաշխավորելով հարմարավետ, բարձրակարգ սպասարկում և անհատական մոտեցում:

Պրեմիում փաթեթի հիմքում Visa Signature քարտն է՝ հետևյալ հնարավորություններով.

  • ճանապարհորդական ապահովագրություն՝ 750,000 ԱՄՆ դոլար փոխհատուցման սահմանաչափով՝ տարվա 365 օրվա ընթացքում ամբողջ աշխարհով ճանապարհորդելիս: Ապահովագրական պոլիսը փոխհատուցում է բժշկական հաշիվները, դժբախտ պատահարները, չվերթի հետաձգումը կամ չեղարկումը, ուղեբեռի կորուստը և այլն: Ապահովագրությունը ծածկում է նաև հաճախորդի հետ ճանապարհորդող ամուսնու/կնոջ և երեխաների (մինչև 5 անձ) ծախսերը: Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել +442087628373 հեռախոսահամարով կամ [email protected] փոստով,
  • «Մուտք Lounge Key գոտիներ» ծառայություն. 100-ից ավել երկրների և 300-ից ավել քաղաքների՝ 600-ից ավել օդանավակայանների VIP գոտիներ տարվա ընթացքում 4 անվճար մուտքի հնարավորություն: VIP գոտիներ մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել Visa Signature/Visa Platinum քարտը,
  • զեղչային լավագույն ծրագրեր. զեղչերի ամբողջական ցանկը և մանրամասն տեղեկատվությունը՝ https://cis.visa.com/en_tj/visa-offers-and-perks/ կայքում,
  • «Visa Luxury Hotels Collection» ծառայություն. հյուրանոցներում արտոնություններ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է հյուրանոց ամրագրել https://www.visaluxuryhotels.com/ կայքում և վճարել կացության համար Visa Signature քարտով,
  • հաճախորդների աջակցության համընդհանուր ծառայություն․ քարտի կորստի դեպքում վերջինիս վերաթողարկման հրատապ ծառայություն և կանխիկ դրամական միջոցների տրամադրում,
  • միջազգային բժշկական և տեղեկատվական օգնության ցուցաբերում,
  • «Կոնսյերժ» ծառայություն 24/7՝ ճամփորդությունների պլանավորում, տոմսերի և ռեստորանում սեղանի ամրագրում, նվերների ընտրություն և առաքում ամենապահանջկոտ հաճախորդների համար` +995706070309 հեռախոսահամարով և [email protected] էլ. հասցեով:
  • գնումների պաշտպանություն. ծրագիրն ավտոմատ կերպով տարածվում է Visa Signature քարտով ամբողջությամբ վճարված գնումների վրա, սկսում է գործել քարտի տրամադման պահից և չի պահանջում որևէ փաստաթղթի ստորագրում:

Հաճախորդների հարմարավետության նպատակով՝ փաթեթի սպասարկման միջնորդավճարը կարող է սահմանվել իրենց իսկ ընտրությամբ մի քանի տարբերակներով՝ տարեկան՝ 200 հազ. ՀՀ դրամի չափով, կիսամյակային՝ 100 հազ. ՀՀ դրամ, եռամսյակային՝ 60 հազ. ՀՀ դրամ և ամսական՝ 20 հազ. ՀՀ դրամ:

Բանկում 15 մլն ՀՀ դրամ և ավելի գումարի չափով ավանդ ձևակերպած հաճախորդներին (այդ թվում ընտանիքի անդամներին) փաթեթը տրամադրվում է անվճար:

Visa Signature քարտի հիմքով «Պրիվիլեգիա» փաթեթը կարելի է ձևակերպել Բանկի «Պրիվիլեգիա» մասնաճյուղում՝ Մոսկովյան 35, 71/1 հասցեով: Բանկի ժամանակակից և ընդարձակ  մասնաճյուղը տրամադրում է արտոնյալ պայմաններով բանկային ծառայությունների լայն տեսականի:

«Պրիվիլեգիա» մասնաճյուղն առաջարկում է նաև ներդրումային և բրոքերային ծառայություններ՝ ռուսական և արտասահմանյան արժեթղթերի շուկայում բրոքերային գործարքներ կնքելու համար՝ Quik առցանց առևտրային համակարգի և «ВТБ Мои инвестиции» բջջային հավելվածի միջոցով: Բանկի ներդրումների և բրոքերային ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://www.vtb.am/am/invest/:

Պրեմիում դասի հաճախորդների տրամադրության տակ են՝

  • պահատուփեր՝ նախատեսված թանկարժեք իրերի պահատվության համար,
  • հարմարավետ սրահներ՝ նախատեսված գործնական հանդիպումներ անցկացնելու կամ պարզապես մեկ գավաթ սուրճի շուրջ հանգստանալու համար:
  • ավտոմեքենայի համար հսկվող փակ կայանատեղի:

Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի կայքում՝ https://www.vtb.am/am/privilege/ հղմամբ կամ զանգահարելով «Պրիվիլեգիա» մասնաճյուղ՝ +374 (10) 606090 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

04/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.59
+0.07
Եվրո (EUR)
428.71
+0.67
Ռուբլի (RUR)
4.9615
-0.0293
Լարի (GEL)
138.36
+0.04
52670
-692
Արծաթ
881.02
-22.52