Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Արցախում նվազել են ավանդների ու վարկերի ցուցանիշները
10/03/2021 15:45
Կիսվել

Արցախում նվազել են ավանդների ու վարկերի ցուցանիշները

Արցախում գործող առևտրային բանկերի կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների համաձայն` 2021 թվականի մարտի  1-ի դրությամբ վարկային ներդրումները կազմել են 141 միլիարդ 305,5 միլիոն ՀՀ դրամ, 2020 թվականի նույն ժամանակահատվածի՝ 194 միլիարդ 846,1 միլիոն դրամի փոխարեն:

Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, որ այս տարվա մարտին վարկային ներդրումների ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 35,8 տոկոսով, իսկ 2021 թ. հունվարի համեմատ՝ 35 տոկոսով: Մարտի 1-ի դրությամբ ժամկետանց վարկերը կազմել են   1 միլիարդ 466,6 մլն դրամ անցած տարվա նույն ժամանակահատվածի՝ 788 մլն դրամի և նախորդ ամսվա՝  898,1 մլն դրամի փոխարեն:

Բանկերի երկարաձգված վարկերի ծավալը մարտի 1-ի դրությամբ կազմել է 14 միլիարդ 658,3 մլն դրամ՝ դրամ, փետրվարի՝ 11 մլրդ 976,1 մլն դրամի և 2020 թվականի մարտի 1-ին արձանագրված՝  399,7 մլն դրամի փոխարեն: Թվային տվյալները համաձայն՝ նախորդ տարվա մարտի համեմատությամբ՝ երկարաձգված վարկերի ծավալն աճել է 36.7 անգամ:    Վարկերի ընդհանուր ծավալն այս տարվա մարտի 1-ի դրությամբ կազմել է 141 միլիարդ 305,5 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 196 մլրդ 33,8 մլն դրամի փոխարեն: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 27,9 տոկոսով, իսկ փետրվարի նկատմամբ՝ 10,1 տոկոսով:

Արցախյան բանկերում և մասնաճյուղերում՝ կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից բանկերում ներգրավված ավանդները կազմել են 121 մլրդ 103,1 մլն դրամ, 2020թ. մարտի 1-ի՝ 132 մլրդ 832,4 մլն դրամի փոխարեն: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ  նվազել է  8,8 տոկոսով:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01