Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Ճանապարհորդե՛ք աշխարհով Boingo Wi-Fi անսահմանափակ ինտերնետով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard World Black Edition քարտով
29/03/2021 15:07
Կիսվել

Ճանապարհորդե՛ք աշխարհով Boingo Wi-Fi անսահմանափակ ինտերնետով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard World Black Edition քարտով

ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ «Արտոնություն» փաթեթի շրջանակներում իր Mastercard World Black Edition պրեմիում դասի քարտապանների համար մեկնարկել է աննախադեպ Boingo Wi-Fi ծրագիրը:

Boingo Wi-Fi ծառայությունը Mastercard World Black Edition քարտապաններին ամբողջ աշխարհով ճանապարհորդելիս տալիս է Wi-Fi ցանցին անսահմանափակ հասանելիություն, այդ թվում նաև՝ ինքնաթիռում: Ծրագիրն առաջարկում է  հատուկ հավելվածի միջոցով ամբողջ աշխարհում Boingo ընկերության և նրա գործընկերների կողմից առաջարկվող ավելի քան 1 միլիոն ինտերնետային կետերի միանալու հնարավորություն:

Ներկայումս գործող ինտերնետ հասանելիության բոլոր կետերը նշված են http://wifi.boingo.com  կայքում, իսկ փոփոխությունների/լրացումների մասին տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է:

Wi-Fi ցանցին անվճար միանալու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard World Black Edition քարտապանները պետք է գրանցվեն Boingo ընկերության https://mastercard.boingo.com կայքի «Boingo Wi-Fi» բաժնում: Գրանցման գործընթացը հաջողությամբ ավարտելուց հետո հաճախորդը ողջույնի էլեկտրոնային նամակ է ստանում ընկերությունից՝ Boingo Wi-Finder բջջային հավելվածի նկարագրությամբ, որը թույլ է տալիս հաճախորդին հայտնաբերել մոտակայքում գտնվող Boingo-ի ինտերնետ հասանելիության կետերը և անվճար միանալ վերջիններիս՝ կատարելով մի քանի պարզ գործողություններ:

Boingo Wi-Fi ծառայության շնորհիվ Դուք կարող եք կապի մեջ լինել Ձեր ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ ինչպես ինքնաթիռում, այնպես էլ ողջ ճանապարհորդության ընթացքում:

Boingo ընկերությունն իր հաճախորդներին տարեկան 365 օր 24/7 ռեժիմով  ​​ տրամադրում է բարձրակարգ սպասարկում՝ պատասխանելով անվճար թեժ գծին ստացված զանգերին կամ էլեկտրոնային հաղորդագրություններին՝ ցուցաբերելով նրանց օգնություն և լուծելով ծրագիր մուտք գործելու հետ կապված բոլոր խնդիրները:

Աջակցման ծառայության հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային նամակ հետևյալ հասցեին՝ [email protected]  կամ անցնել հետևյալ հղումով https://redeem.boingo.com/mcsi/contact-us/?lang=ru:

Boingo Wi-Fi ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/privilege/details/1/ հղումով կամ «Պրիվիլեգիա» մասնաճյուղում, հեռ. (+347 10) 60-60-90:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ  կողմից:

 

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6