
Ավելի քան 200 միլիարդ դրամ. «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի հերթական նվաճումը
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդերի ակտիվները մարտ ամսի առաջին կեսին գերազանցել են 200 միլիարդ ՀՀ դրամը։ Նշված միջոցներից մոտ 44 միլիարդը գոյացել է միջոցների կառավարման արդյունքում, իսկ շուրջ 157 միլիարդը կազմում են կուտակային հատկացումները:
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունը հիմնադրել են Ակբա բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը: «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարիչներից մեկն է:
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: