
Կենտրոնական բանկ. ՀՀ արտարժութային շուկայում գործառնություններ կիրականացվեն
Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։
ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։