ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 13/04/21
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 8.67 դրամով և կազմել 519.43 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 10.58 դրամով և կազմել 617.91 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.10 դրամով և կազմել 6.73 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 10.35 դրամով և կազմել 715.00 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 624.80 դրամով և կազմել 28938.7 դրամ: Արծաթի գինը նվազել է 8.12 դրամով և կազմել 420.17 դրամ: Պլատինի գինը նվազել է 702.74 դրամով և կազմել 19722.77 դրամ: