Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
IDpay. Փոխանցումներ Հայաստանից Ռուսաստան և հակառակը
28/04/2021 18:14
Կիսվել

IDpay. Փոխանցումներ Հայաստանից Ռուսաստան և հակառակը

IDpay հավելվածով արդեն հնարավոր է գումար ստանալ Հայաստանից, իսկ Ռուսաստանից փոխանցումները կատարելագործվել են և աննախադեպ մատչելի են։ Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում ընդամենը անհրաժեշտ է իմանալ ստացողի հեռախոսահամարը։

Եթե ի սկզբանե IDpay բջջային հավելվածով  Ռուսաստանից IDBank-ի հաճախորդներին կարող էին գումար փոխանցել միայն ՌԴ քաղաքացիները, ապա այժմ ծառայությունն արդեն հասանելի է նաև ՀՀ քաղաքացիների համար։ Սկզբունքը հետևյալն է․ անհրաժեշտ է անցնել հեռավար նույնականացում ՀՀ անձնագրով, IDpay հավելվածին կցել Ձեր VISA, Mastercard և MИР համակարգերի ռուսաստանյան ցանկացած բանկի քարտ և իրականացնել IDBank-ի հաճախորդների քարտերի/հաշիվների ակնթարթային համալրում աննախադեպ մատչելի պայմաններով՝ ընդամենը 0․5% միջնորդավճարով։

Անհրաժեշտ է միայն հեռախոսի հասցեագրքից ընտրել կամ ձեռքով մուտքագրել ստացողի բջջային այն հեռախոսահամարը, որը կցված է IDBank-ի քարտին կամ հաշվին: IDBank-ի հաճախորդները ցանկացած պահի կարող են հեշտությամբ կցել կամ փոխարինել իրենց քարտին կամ հեռախոսահամարին կցված բջջային հեռախոսահամարը IDBanking.am հարթակի «Հաշիվներ» բաժնում։

Հայաստանից Ռուսաստան, ավելի ստույգ՝ Idram&IDBank հավելվածից IDpay հավելվածին գումար փոխանցելու համար նույնպես ուղարկողը պետք է իմանա միայն ստացողի այն հեռախոսահամարը, որը գրանցված է IDpay հավելվածում։ Բացի այդ, այս պահին անհրաժեշտ է ունենալ ՌԴ ռուբլով հաշիվ IDBank-ում, որը կարելի է հեշտությամբ բացել առցանց ընդամենը մի քանի վայրկյանում։ Այս ծառայության միջնորդավճարը նույնպես առավելագույնս շահավետ է՝ ընդամենը 0․9%.  Ստացողը կարող է IDpay հավելվածին ստացված գումարը փոխանցել ցանկացած ռուսական բանկային քարտի և հետո տնօրինել՝ ինչպես կցանկանա։

IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանի խոսքով ծառայությունը ստեղծելիս ռուս գործընկերների հետ հաշվի են առել հաճախորդներից ստացած հիմնական արձագանքները․ ««Ամեն ինչ հաճախորդի շուրջ և հաճախորդի համար» սկզբունքը գործում է նաև այս դեպքում․ այսուհետ IDBank-ի հաճախորդները հնարավորություն ունեն ոչ միայն ՌԴ-ից արագ, ակնթարթային փոխանցում ստանալ, այլ նաև նույն արագությամբ գումար փոխանցել Ռուսաստան։ «Զանգից էլ արագ»․ ասում ենք մենք, որովհետև IDpay-ը տեխնոլոգիական, ժամանակակից լուծում է, որը տարածությունն ու հեռավորությունը դարձնում է աննկատ»,-  ասել է Սերգեյ Առաքելյանը։

«Վճարային ունիվերսալ տեխնոլոգիաներ» («Универсальные платежные технологии» (ООО «УПТ») ընկերության գործառնական տնօրեն Ֆելիքս Խաչատրյանը շեշտել է, որ խոստացված բարելավումները երկար սպասել չտվեցին և այսօր արդեն IDpay հավելվածով կարող են նույնականացվել և փոխանցում կատարել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիները, ինչը ծառայությունն էլ ավելի պահանջված կդարձնի։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92