Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Մարտին Գալստյան. Վարկավորման տեմպերը ԿԲ ակնկալիքներից բարձր են
18/05/2021 13:33
Կիսվել

Մարտին Գալստյան. Վարկավորման տեմպերը ԿԲ ակնկալիքներից բարձր են

Հայաստանում 2021-ի առաջին եռամսյակի արդյունքներով վարկավորման տեմպերը ավելի բարձր են եղել, քան կանխատեսել է Կենտրոնական բանկը:

Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը:

«Բանկերի վարքագիծը 2021-ին, մեր ակնկալիքներով, պետք է լիներ ավելի կոնսերվատիվ: Մենք ակնկալում էինք, որ վարկավորման տեմպերն ավելի թույլ էին լինելու: Բայց առաջին եռամսյակը ցույց է տալիս, որ վարկավորման տեմպերը մեր ակնկալիքից ավելի բարձր են»,-ասաց Գալստյանը:

Սակայն կա որոշակի պայմանների խստացում: Կան հաճախորդների շերտեր, որոնք բանկերի տեսանկյունից դիտարկվում են ավելի ռիսկային, այսինքն՝ բանկերը կարող են նրանց վարկ չտրամադրել, կամ նրանց նկատմամբ կիրառեն ավելի բարձր տոկոսադրույքով վարկավորման քաղաքականություն:

Խոսելով 2020-ից՝ ԿԲ նախագահը հիշեցրեց, որ նախորդ տարի ազգաբնակչության և բիզնեսի եկամուտները որոշակիորեն նվազել են, և որոշ քաղաքացիներ, տնտեսավարողներ ունեցել են խնդիրներ՝ իրենց վարկերի սպասարկման հետ կապված: Սակայն, ըստ Գալստյանի, բանկերի կողմից ցուցաբերվել է շատ շրջահայաց ու խելացի քաղաքականություն:

«Շատ դեպքերում բանկերը վերանայել են պայմանները՝ մի մասի դեպքում երկարացնելով վարկային պայմանագրի ժամկետը, մյուս դեպքում որոշակիորեն նվազեցնելով տոկոսադրույքները: Այսինքն՝ անհատական մոտեցում ցուցաբերելով՝ փորձել են այդ խնդիրները լուծել»,- ասաց Գալստյանը:

Ըստ Գալստյանի՝ բանկերի և հաճախորդների միջև նախորդ տարի սկսված երկխոսությունը այս տարի դեռևս շարունակվում է: Կան հաճախորդներ, որոնք նույնիսկ մինչ այս պահը գտնվում են ավելի արտոնյալ իրավիճակում, քան մինչև համավարակը նախատեսված էր վարկային պայմանագրերով:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85