Ֆինանսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
ԱԳԲԱ Լիզինգ. 5 միլիոն դոլար կուղղվի Հայաստանում «կանաչ» տնտեսությունների ֆինանսավորմանը
26/07/2021 15:51
Կիսվել

ԱԳԲԱ Լիզինգ. 5 միլիոն դոլար կուղղվի Հայաստանում «կանաչ» տնտեսությունների ֆինանսավորմանը

Ակբա բանկի, ԱԳԲԱ Լիզինգի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)  GEFF ծրագրի համագործակցության արդյունքում Հայաստանում 5 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի «կանաչ» տնտեսության զարգացմանը՝ էներգաարդյունավետության, կլիմայի ադապտացման ու վերականգնվող էներգետիկայի բիզնես նախագծերի ֆինանսավորման միջոցով: Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով:

Ծրագրի շնորհիվ տնտեսվարողները հնարավորություն կստանան իրենց բիզնեսներն էլ ավելի արդյունավետ դարձնել արևային ֆոտովոլտային կայանների, էներգաարդյունավետ տրանսպորտային ու շինարարական տեխնիկայի, շարժիչների ու պոմպերի, արտադրական տեխնոլոգիաների և 1500-ից ավելի այլ բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաների միջոցով:

«Հայաստանում «կանաչ» ներդրումները   զարգացման մեծ պոտենցիալ ունեն: Այս համագործակցության շնորհիվ մենք հնարավորություն կունենանք ավելի լայն միջոցներով աջակցել նշված ոլորտների զարգացմանը», – նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

«GEFF-ը կարևորում է իրենց բարձր արդյունավետությամբ տարբերվող տեխնոլոգիաների ու նախագծերի ֆինանսավորումը: Եվ քանի որ նման ներդրումները շատ թիրախավորված են, և պահանջում են կոմպլեքսային մոտեցում, մեր գործընկեր ֆինանսական հաստատությունների հետ ջանքեր չենք խնայում հաճախորդներին նախապատրաստելու և իրազեկելու համար: Նման օրինակ էր Ակբա բանկի և ԱԳԲԱ Լիզինգի հետ վերջերս կյանքի կոչված համատեղ միջոցառումը, որը կազմակերպվել էր հատուկ շինարարության ոլորտի բիզնեսների համար»,- նշում է GEFF-ը Հայաստանում ծրագրի փոխկառավարիչ Անդրո Բուտխուզին:

Համագործակցության շրջանակում առաջարկվող լիզինգային պայմանները ներկայացված են այստեղ:

GEFF-ի կանաչ տեխնոլոգիաների կատալոգը ներկայացված է այստեղ:

2019 թվականից ԱԳԲԱ Լիզինգը միացել է GEFF ծրագրի առաջին փուլին և ֆինանսավորել 3.6 ԳՎտժ/տարի մաքուր էներգիայի արտադրություն՝ նպաստելով տարեկան 1864 տոննա ջերմոցային գազերի արտանետման կանխմանը։

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67