2021թ. առաջին կիսամյակում Հայաստանում բանկոմատների թիվն աճել է 0.5%-ով
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում գործող բանկոմատների (ԱՄԳ/ATM) քանակն աճել է 8-ով կամ 0.5%-ով և կազմել 1,544։ Ինչ կայանում է ՊՈՍ-տերմինալներին, ապա նշված ժամանակահատվածում դրանց թիվն աճել է 1,325-ով կամ 10.2%-ով և կազմել 14,334։
Հիշեցնենք, որ 2011թ. սկզբին Հայաստանում գործող բանկոմատների թիվը 819 էր, իսկ ՊՈՍ-տերմինալների թիվը՝ 3,730։