Ֆինանսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Բլոքչեյն և կրիպտո տեխնոլոգիական 12 խոշորագույն ներդրումային գործարքների արդյունքում ներգրավվել է 3.9 մլրդ դոլար
12/08/2021 20:50
Կիսվել

Բլոքչեյն և կրիպտո տեխնոլոգիական 12 խոշորագույն ներդրումային գործարքների արդյունքում ներգրավվել է 3.9 մլրդ դոլար

2021թ.-ը ռեկորդային է բլոքչեյն և կրիպտո տեխնոլոգիական ընկերությունների համար։ Այս տարվա ընթացքում իրականացվել է նշված ոլորտի խոշորագույն 12 ներդրումային շրջաններից 10-ը, որոնց արդյունքում ներգրավվել է 12 մլրդ դոլար։ Ամերիկյան Ֆորբս պարբերականը ներկայացրել է բլոքչեյն և կրիպտո տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն 12 ներդրումային գործարքները.

1. FTX, առևտրային և ներդրումային հարթակ՝ 900 մլն դոլարի ներդրում, փուլ՝ Series B։ Հայտարարվել է՝ 20 հուլիսի 2021թ.։ Հիմնական ներդրողներն են՝ Paradigm, Sequoia Capital, Ribbit Capital, Third Point, Lightspeed Venture Partners, Coinbase Ventures, Softbank, Sino Global Capital, Circle հիմնադրամները։ Մինչև ներդրումային փուլն ընկերությունը գնահատվում էր 1.2 մլրդ դոլար։ Ներդրումային փուլի արդյունքում այն գնահատվել է 18 մլրդ դոլար։

2. Circle, USDC թոքենի ստեղծող՝ 440 մլն դոլարի ներդրում։ Հայտարարվել է 28 մայիսի 2021թ.։ Հիմնական ներդրողներն են՝ Fidelity Management and Research Company, Marshall Wace, Digital Currency Group, FTX, Breyer Capital հիմնադրամները։ Մինչև ներդրումային փուլն ընկերությունը գնահատվում էր 3 մլրդ դոլար։

3. Bitmain, մայնինգի սարքավորումների խոշորագույն արտադրող՝ 422 մլն դոլարի ներդրում, փուլ՝ Series B1։ Հայտարարվել է՝ 07 օգոստոսի 2018թ.։ Հիմնական ներդրողներն են՝ Crimson Capital China, Bluebell (Asia), Jumbo Sheen Group, Lioness Capital, Palace Investment Company, Pavilion Capital հիմնադրամները։ Մինչև ներդրումային փուլն ընկերությունը գնահատվում էր 12 մլրդ դոլար։ Ներդրումային փուլի արդյունքում այն գնահատվել է 15 մլրդ դոլար։

4. Ledger, ֆիզիկական կրիպտոդրամապանակների արտադրության առաջատար՝ 380 մլն դոլարի ներդրում, փուլ՝ Series C։ Հայտարարվել է՝ 10 հունիսի 2021թ.։ Հիմնական ներդրողներն են՝ 10T Holdings, Cathay Innovation, Draper Esprit, Draper Associates, Draper Dragon, DCG հիմնադրամները։ Մինչև ներդրումային փուլն ընկերությունը գնահատվում էր 287.1 մլն դոլար։ Ներդրումային փուլի արդյունքում այն գնահատվել է 1.5 մլրդ դոլար։

5. BlockFi, կրիպտոարժույթներով վարկավորման առաջատար ընկերություն՝ 350 մլն դոլարի ներդրում, փուլ՝ Series D։ Հայտարարվել է՝ 11 մարտի 2021թ.։ Հիմնական ներդրողներն են՝ Bain Capital Ventures, partners of DST Global, Pomp Investments, Tiger Global, Susquehanna Government Products հիմնադրամները։ Մինչև ներդրումային փուլն ընկերությունը գնահատվում էր 435 մլն դոլար։ Ներդրումային փուլի արդյունքում այն գնահատվել է 3 մլրդ դոլար։

6. Solana Labs, Ethereum-ի ցանցի լուրջ մրցակից՝ 314 մլն դոլարի ներդրում, փուլ՝ թոքենների ձակ վաճառք։ Հայտարարվել է՝ 09 հունիսի 2021թ.։ Հիմնական ներդրողներն են՝ Andreessen Horowitz, Polychain Capital, Alameda Research, Blockchange Ventures, CMS Holdings հիմնադրամները։

7. Fireblocks, կրիպտոարժույթների պահպանման և փոխանցումների հարթակ՝ 310 մլն դոլարի ներդրում, փուլ՝ Series D։ Հայտարարվել է՝ 11 մարտի 2021թ.։ Հիմնական ներդրողներն են՝ Sequoia Capital, SCB 10X, Coatue, Stripes, Spark Capital, DRW VC հիմնադրամները։ Ներդրումային փուլի արդյունքում այն գնահատվել է 2 մլրդ դոլար։

8. Dapper Labs, NBA Top Shot տեսահարթակի հիմնադիր և հայնրահայտ CryptoKitties խաղի ստեղծող՝ 305 մլն դոլարի ներդրում, փուլ՝ 5-րդ փուլ։ Հայտարարվել է՝ 30 մարտի 2021թ.։ Հիմնական ներդրողներն են՝ Coatue Management, Andreessen Horowitz, Michael Jordan, Kevin Durant հիմնադրամները։ Ներդրումային փուլի արդյունքում այն գնահատվել է 2.6 մլրդ դոլար։

9. Bullish, կրիպտոարժույթների առ ու վաճառքի հարթակ՝ 300 մլն դոլարի ներդրում, փուլ՝ 1-ին փուլ։ Հայտարարվել է՝ 11 մայիսի 2021թ.։ Հիմնական ներդրողներն են՝ Peter Thiel’s Thiel Capital and Founders Fund, Alan Howard, Galaxy Digital, Nomura հիմնադրամները։

10. Paxos, PAX թոքենի ստեղծող և կրիպտոարժույթների բորսա՝ 300 մլն դոլարի ներդրում, փուլ՝ Series D։ Հայտարարվել է՝ 29 ապրիլի 2021թ.։ Հիմնական ներդրողներն են՝ Oak HC/FT, PayPal Ventures, Declaration Partners, Liberty City Ventures, Bank of America հիմնադրամները։ Ներդրումային փուլի արդյունքում այն գնահատվել է 2.4 մլրդ դոլար։

11. Blockchain.com, կրիպտոդրամապանակների առաջատար հարթակ՝ 300 մլն դոլարի ներդրում, փուլ՝ Series C։ Հայտարարվել է՝ 21 մարտի 2021թ.։ Հիմնական ներդրողներն են՝ DST Global, Lightspeed Venture Partners, VY CapitalProducts հիմնադրամները։ Մինչև ներդրումային փուլն ընկերությունը գնահատվում էր 3 մլրդ դոլար։ Ներդրումային փուլի արդյունքում այն գնահատվել է 5.2 մլրդ դոլար։

12. Bakkt, ICE-ի կրիպտովենչուրային ընկերություն՝ 300 մլն դոլարի ներդրում, փուլ՝ Series B։ Հայտարարվել է՝ 16 մարտի 2020թ.։ Հիմնական ներդրողներն են՝ DST Global, Lightspeed Venture Partners, VY CapitalProducts հիմնադրամները։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85