Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
IDBank-ը պարտատոմսերի հերթական տրանշն է թողարկել
21/08/2021 21:07
Կիսվել

IDBank-ը պարտատոմսերի հերթական տրանշն է թողարկել

IDBank-ը սույն թվականի օգոստոսի 20-ին հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2DER5 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տրանշը։

 2021 թվականի երկրորդ թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 5 մլն դոլար։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 27 ամիս է, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը` 4%, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումը կիրականցվի եռամսյա պարբերականությամբ։

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2021 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 12-ը ներառյալ։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker): 2020 թվականի արդյունքներով IDBank-ը ցպահանջ միջոցների (տոկոսային արտահայտությամբ) աճի ցուցանիշով առաջատար է ճանաչվել ՀՀ բանկային համակարգում: Այսպիսի եզրահանգման է եկել RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերությունը 2020թ․ դեկտեմբերին կատարված վերլուծության մեջ։ Այսպես՝ 2019 թվականի համեմատ IDBank-ի ցպահանջ միջոցներն աճել են 79%-ով։

IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով՝ այս ցուցանիշը վկայում է հաճախորդների՝ Բանկի նկատմամբ մեծ վստահության մասին։ «2021թ․ երկրորդ թողարկումն իսկապես սպասված էր մեր հաճախորդների կողմից, հետևաբար Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ եղած հետաքրքրությունը և բարձր պահանջարկը ստիպում է մեզ ոչ միայն կատարելագործել Բանկում ներդրումներ կատարելու մեխանիզմները, այլև մեր հաճախորդներին տալ հնարավորություն էլ ավելի ճկուն ու հարմարավետ կերպով կառավարել իրենց միջոցները», – նշել է Արման Ասատրյանը։

IDBank-ի պարտատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է պարզապես լրացնել համապատասխան հայտը և ներկայացնել Բանկ, ինչից հետո Ձեր պարտատոմսերը կարող եք գտնել անմիջապես Idram&IDBank հավելվածում՝ մուտք գործելով «Բանկինգ» բաժին և ընտրելով «Պարտատոմսեր» ենթաբաժինը։ Հավելվածում ներկայացված է պարտատոմսերի վերաբերյալ ողջ անհրաժեշտ ինֆորմացիան՝ տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։

IDBank-ի 2021թ․ երկրորդ թողարկման պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ։

Բանկը հիշեցնում է նաև, որ անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 23 հուլիս 2021 թվ. Թիվ 1/392Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85