
Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 260,675-ի (+896)
Սեպտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 260 675 դեպք, որոնցից 241 191-ն` առողջացած, 5299-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12977 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 705 213 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1208 է: