Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
Ամերիաբանկն արժանացել է  «Տարվա ամենահուսալի Բանկ» հեղինակավոր մրցանակին
12/10/2021 17:46
Կիսվել

Ամերիաբանկն արժանացել է «Տարվա ամենահուսալի Բանկ» հեղինակավոր մրցանակին

«Global Finance»  հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանիշային աղյուսակը: Ամերիաբանկը ճանաչվել է «Տարվա ամենահուսալի Բանկը» Հայաստանում:

«Նախորդ տարի տեղի ունեցած իրադարձությունները վկայում են բանկային համակարգի կայունության մասին, որը պահպանվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած անկումային պայմաններում: Բանկերը  ոչ միայն ապահովեցին խիստ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, այլև շատ դեպքերում աջակցեցին  համավարակի պայմաններում անհրաժեշտ սարքավորումներ ու պարագաներ ձեռք բերելու հարցում»,- նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն: Նրա խոսքով.  «Ամենահուսալի բանկերը կայունության գրավականն են: Այսօր էլ ամենահուսալի բանկերը շարունակում են աջակցել իրենց երկրների կառավարությանն ու համայնքներին` համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ցնցումները հնարավորինս արագ հաղթահարելու հարցում»:

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է, որ նման դժվարին ժամանակներում երկրի ամենահուսալի բանկ ճանաչվելն իսկապես մեծ պատիվ է Բանկի համար.  «Որպես Հայաստանի ամենամեծ ֆինանսական հաստատություն` մենք մեծ պատասխանատվություն ստանձնեցինք և համավարակի ընթացքում աջակցեցինք անհատներին, ձեռնարկություններին և համայնքներին: Կապիտալի, ֆինանսավորման և իրացվելիության մեր կայուն դիրքերը, ճգնաժամի պայմաններում ռիսկերը գնահատելու և կառավարելու ունակությունն օգնեցին մեզ ոչ միայն դիմակայել, այլև  ավելի հզորանալ»:

Արդեն ավելի քան քսանհինգ տարի Global Finance ամսագրի կողմից հրապարակվող աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա ցանկը հանդիսանում է ֆինանսական ոլորտի գործընկերների հուսալիության ճանաչված և վստահելի չափանիշ: Հաղթողներն ընտրվել են` հիմք ընդունելով Moody’s, Standard & Poor’s և Fitch գործակալությունների կողմից աշխարհի 1000 ամենախոշոր բանկերին  տրված արտարժութային երկարաժամկետ վարկանիշների վերլուծությունը և գնահատումները:

Աշխարհի ամենահուսալի բանկերի վարկանիշային աղյուսակը` այստեղ:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14