Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Կենտրոնական բանկ. Standard&Poors-ի կողմից Հայաստանին տրված սուվերեն վարկանիշների ու դրանց հեռանկարների մասին
13/10/2021 12:34
Կիսվել

Կենտրոնական բանկ. Standard&Poors-ի կողմից Հայաստանին տրված սուվերեն վարկանիշների ու դրանց հեռանկարների մասին

ՀՀ Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2021 թ. հոկտեմբերի 12-ին Standard&Poors վարկանշային կազմակերպությունն առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով:

Բացի երկարաժամկետ պարտավորությունների թողարկման վարկանիշից, Standard&Poors-ը շնորհել է նաև արտարժույթով և ազգային արժույթով կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման «B» մակարդակի վարկանիշ, ինչպես նաև որոշել է փոխանցման և փոխարկելիության երկրի գնահատականը. այն սահմանվել է  «BB-»: Վերջինս մեկ մակարդակով բարձր է երկրի սուվերեն վարկանիշից, որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները Standard&Poors-ի կողմից վարկանշվելու դեպքում կարող են ստանալ երկրի սուվերեն (B+) վարկանիշից մեկ մակարդակ բարձր՝ (BB-) վարկանիշ:

Հայաստանի սուվերեն վարկանիշի «դրական» հեռանկարն արտացոլում է Standard&Poors-ի կարծիքն այն մասին, որ Հայաստանում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված ռիսկերը գերակշռում են և առաջիկա 12 ամիսների ընթացքում կարող են հանգեցնել Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացման: Standard&Poors-ը նշում է, որ եթե հետագա 2-3 տարիների ընթացքում Հայաստանում տնտեսական աճի իրենց սպասումներն արդարացվեն, արտաքին խոցելիությունը նվազի և պետբյուջեի կատարողականը լինի իրենց սպասածից ավելի դրական, դա կբերի երկրի սուվերեն վարկանիշի բարելավման: Standard&Poors-ն ակնկալում է, որ Կառավարության 5-ամյա ծրագրի իրագործումը կհանգեցնի ավելի արագ տնտեսական աճի և արտաքին լեվերիջի կրճատման:

Հայաստանի սուվերեն «B+» վարկանիշը հիմնված է Standard&Poors-ի փորձագետների այն  գնահատականների վրա, որ, չնայած արտաքին էական ճնշումներին, Հայաստանը հաղթահարեց համավարակի և ռազմական կոնֆլիկտի հետևանքները՝ առանց վտանգելու երկրի տնտեսական կայունությունը: Standard&Poors-ը տնտեսության այս ճկունությունը (դիմակայությունը) վերագրում է, գոնե, մասամբ, հուսալի հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կառուցակարգերին: Հարկաբյուջետային խոհեմ քաղաքականության արդյունքում կուտակված հարկաբյուջետային միջոցների հաշվին իշխանությունները էական աջակցություն են ցուցաբերել համավարակի հետևանքով տուժած տնտեսությանը՝ միաժամանակ պահպանելով երկրում ֆինանսական կայունությունը: 2020թ.-ի լուրջ և սինխրոնիզացված ցնցումներին դիմակայելուն նպաստել է նաև Հայաստանի կենտրոնական բանկը՝ իր ճկուն դրամավարկային քաղաքականությամբ:

Նկատենք, որ միջազգային խոշորագույն վարկանշային կազմակերպության՝ Standard&Poors-ի մուտքը Հայաստան նշանակում է, որ ավելանում է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակն ու ռիսկերը, գործող ինստիտուտների ճկունությունն ու նրանց կողմից վարվող քաղաքականությունների արդյունավետությունը օբյեկտիվորեն գնահատող ևս մեկ միջազգային կառույց։ Դա միանշանակ կօգնի շահել ինստիտուցիոնալ ներդրողների վստահությունը և դրական ազդեցություն կունենա հետագայում տեղաբաշխվելիք եվրոպարտատոմսերի եկամտաբերության վրա։

Standard&Poors-ի հետ Հայաստանի համագործակցությունը կնպաստի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը և կարագացնի այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը՝ հաշվի առնելով, որ սուվերեն վարկանիշը ձեռք է բերվել նաև մասնավոր հատվածի ընկերությունների համար վարկանիշ ստանալու հնարավորություն ապահովելու և դրա ներքո տեղական և միջազգային կապիտալի շուկաներ դուրս գալու նպատակով:

Standard&Poors-ի կողմից սուվերեն վարկանիշի ստացումը կնվազեցնի Հայաստանի մասնավոր հատվածի ընկերությունների համար վարկանիշի ստացման հետ կապված ծախսերը, քանի որ սուվերեն վարկանիշի բացակայության դեպքում մասնավոր ընկերության վարկանիշ ստանալու գինն իր մեջ ներառում է նաև սուվերեն ռիսկի գնահատումը, հետևաբար, նաև ծախսերը:

Standard&Poors-ի սուվերեն վարկանիշի ստացումը հեռանկարում թույլ կտա նաև այդ կազմակերպության հետ համագործակցությամբ մեր երկրի համար մշակել վարկանիշային ազգային սանդղակ՝ հաշվի առնելով նմանատիպ սանդղակների մշակման Standard&Poors-ի հարուստ փորձը: Սա կարող է նոր խթան դառնալ մեր երկրում բիզնեսի թափանցիկության և կառավարման ստանդարտները բարձրացնելու համար։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88