Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Էներգաարդյունավետ շինանյութ – Ինչպե՞ս կողմնորոշվել
28/10/2021 17:23
Կիսվել

Էներգաարդյունավետ շինանյութ – Ինչպե՞ս կողմնորոշվել

Կոնվերս բանկը Հայաստանում հիփոթեքային ՝ այդ թվում էներգաարդյունավետ վարկավորման պորտֆելով առաջատարներից է, որն առաջարկում է երկարաժամկետ ֆինանսավորում մրցունակ տոկոսադրույքով: Բանկի հիփոթեքային վարկավորման պրոդուկտներից ընտրություն կատարել կարող եք https://www.conversebank.am/hy/house/ հղումով:

Իսկ շինանյութի հարցում կողմնորոշվելու համար մենք   ներկայացնում ենք շինանյութի ռեյտինգը՝ ըստ էներգաարդյունավետության աստիճանի:

Եվ այսպես.

5. Երկաթբետոն – Մասնագետները այս շինանյութը օգտագործում են ամրության եւ երկարակեցության շնորհիվ: Այն հայտնի է իր բարձր ջերմահաղորդականությամբ՝ 1,7 Վտ/մԿ, ինչը հուշում է, որ երկաթբետոնից շինությունները՝ արագ ջեռուցելու եւ ջերմաստիճանը պահպանելու համար պիտի երեսպատվեն էներգաարդյունավետ նյութերով:

4. Աղյուս – Վերջին շրջանում մեզանում հետաքրքրություն է նկատվում աղյուսաշեն տների նկատմամբ: Աղյուսը հրակայուն է եւ խոնավության նկատմամբ դիմացկուն, սակայն ջերմահաղորդականության բավականին բարձր մակարդակ ունի՝ 015-0,67 Վտ/մԿ: Հանուն ճշմարտության պիտի նշենք, որ այս շինանյութից շինությունների բարձր էներգաարդյունավետության ապահովման համար ձեզանից կպահանջվեն անհամեմատ ավելի քիչ ռեսուրսներ, քան երկաթբետոնի պարագայում:

3. Կերամզիտաբետոն – Թեեւ այս շինանյութը հիանալի ձայնամեկուսիչ հատկություններ ունի ու խոնավությունը չի փոխանցում, այն հազվադեպ են օգտագործում բազմաբնակարան շենքերի հիմնական պատերի շինարարության ժամանակ,քանի որ բարձր ամրությամբ աչքի չի ընկնում: Փոխարենը այս շինանյութը շատ են օգտագործում ներքին պատերում կամ անհատական տների արտաքին պատերում: Ջերմահաղորդման մակարդակը 0,19-0,27 Վտ/մԿ է:

2. Փայտ – Ամենաէներգաարդյունավետ նյութերից է՝ 0,15-0.4 Վտ/մԿ: Տունը մինչեւ 220 տաքացնելու համար համար պահանջվումէ առավելագույնը 3 ժամ: Համեմատության համար նշենք, որ նույն ջերմաստիճանի ապահովման համար աղյուսաշեն տան դեպքում կարող  է մինչեւ 8 ժամ պահանջվել: Հարկ է նշել նաեւ, որ փայտը տան խոնավությունը կարգավորելու եւ օդը թթվածնով հարստացնելու հատկություն ունի: Մինուսներից կարելի է նշել այն, որ հրակայուն չէ եւ պատշաճ խնամքի բացակայության դեպքում արագ փտում է:

1. Պենոպոլիստիրոլը ամենաէներգաարդյունավետ ու ամենամատչելի նյութերից է: Էներգիայի կորուստը նվազագույնն է՝ 0.025- 0.04 Վտ/մԿ: Այն հիանալի էներգաարդյունավետ շինանյութ է. այս տեսանկյունից 15 սմ պենոպոլիստիրոլը համարժեք է 5.33 մ երկաթբետոնին: Association pour la promotion du PSE dans la construction Եվրոպական ասոցիացիայի վիճակագրությունը վկայում է, որ Եվրոպայում 10 տնից 8-ը կառուցվում են հենց այս շինանյութից:

Նշենք, ոչ ՎՏ/մԿ-ն ջերմահաղորդականության չափման միավորն է, որը հաշվվում է Վատտ/( մետր*ջերմաստիճան) բանաձեւով:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

 

 

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88