
Մարտին Գալստյանը` վերաֆինանդավորման տոկոսադրույքի ու գնաճի ցուցանիշի մասին. տեսանյութ
Գնաճի պատճառներն ու հեռանկարները ներկայացրել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
2021թ. սեպտեմբերին արձանագրվել է 0.1% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 8.9%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս սեպտեմբերին ցուցաբերել է կայուն վարքագիծ՝ պահպանվելով 8.0% մակարդակում։
Արտաքին աշխարհում, չնայած կորոնավիրուսի նոր տեսակի բավականին արագ տեմպերով տարածմանը, պատվաստանյութերի ակտիվ կիրառման և խիստ սահմանափակումներից հնարավորինս խուսափելու պայմաններում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական ակտիվության ու համախառն պահանջարկի վերականգնումը: