Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ավելի մոտ հաճախորդին. Ակբա բանկը գործարկել է Business Tab հավելվածը
24/11/2021 18:02
Կիսվել

Ավելի մոտ հաճախորդին. Ակբա բանկը գործարկել է Business Tab հավելվածը

Շուտով գյուղատնտեսական կամ բիզնես վարկ ձևակերպելու համար բանկ այցելելը պարտադիր չի լինի: Ակբա բանկը գործարկել է նոր՝ Business Tab հավելվածը, որի միջոցով հնարավոր է տեղում՝ թաբլեթի միջոցով իրականացնել վերլուծություն և հաճախորդին ֆինանսավորում տրամադրել առանց բանկ այցելելու:

Բանկը շարունակում է զարգացնել բիզնեսի թվային և նորարարական գործիքները՝ հաճախորդների և գործընկերների համար բանկային ծառայությունները դարձնելով առավել հարմար, շահավետ և արագ: Ամեն ինչ րոպեների ընթացքում:

«Business Tab հավելվածը նախատեսված է բանկի աշխատակիցների համար, բայց միտված է հեշտացնելու հաճախորդների կյանքը: Ընդհանուր առմամբ մեր լուծումները ուղղված են նրան, որ մեր հաճախորդների և բանկի շփումն ավելի դյուրին դառնա՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտի համար, որպեսզի բանկ-հաճախորդ շփման տարածությունը փոքրանա: Business Tab գործիքի միջոցով մեր հաճախորդներին առաջարկում ենք, որ վերլուծությունների գործընթացն իրականացվի ոչ թե բանկ գալով, այլ իրենց տնտեսություններում՝ տեղում ստանալով բանկի որոշումն ու ոչ մի րոպե չկտրվելով աշխատանքից»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Ակբա բանկի Business Tab հավելվածը գյուղատնտեսության ֆինանսավորումը կդարձնի ավելի արագ և հարմար: Խնայված ժամանակը մեր գյուղատնտեսները կարող են օգտագործել իրենց տնտեսությունների համար»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և գյուղատնտեսական պրոդուկտների պլանավորման և կառավարման բաժնի ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը:

Բանկը Business Tab հավելվածը ներկայացրել է Earlyone ընկերության հիմնադրման հինգամյակին նվիրված կոնֆերանսին: Earlyone-ն օգնում է խուսափել հերթերից և խնայել ժամանակը. Ակբան Earlyone-ի առաջին գործընկերներից է։

«Ակբա բանկի հետ համագործակցում ենք շատ վաղուց: Ակբան մեր առաջին հաճոխորդներից է, ով հավատացել է Earlyone-ի գաղափարին ու առաջիններից ենք, որ ստեղծել են թիքետը, որն ինտեգրված է acba digital հավելվածում», – նշում է Earlyone ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը:

Business Tab-ի միջոցով կազմվում է էլեկտրոնային պայմանագիր և ստորագրումից հետո վարկային միջոցները փոխանցվում են տնտեսվարողի հաշվեհամարին: Գյուղատնտեսական ոլորտի տնտեսվարողները և փոքր ու միջին ձեռնարկությունները Business Tab հավելվածի միջոցով ստանալով ֆինանսավորում՝ էականորեն կխնայեն իրենց ժամանակը։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12