Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ամերիաբանկը ձեռք է մեկնում բիզնեսին. մեկնարկել է բիզնես վարկերի երկու աննախադեպ արշավ
10/12/2021 11:01
Կիսվել

Ամերիաբանկը ձեռք է մեկնում բիզնեսին. մեկնարկել է բիզնես վարկերի երկու աննախադեպ արշավ

Նոյեմբերի 9-ին կայացած ասուլիսի ընթացքում Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրել է բիզնեսի ֆինանսավորման նոր արշավներ, որոնք արդեն իսկ մեկնարկել են դեկտեմբերի 8-ից և գործելու են մինչև 2022թ. մարտի 31-ը։

Առաջին արշավի առավելությունն այն է, որ վարկի տրամադրման պահից առաջին վեց ամսվա ընթացքում տրամադրվում է և մայր գումարի, և տոկոսագումարի արտոնյալ ժամանակահատված։ Սա նշանականում է, որ 6 ամսվա ընթացքում մուծումներ չեն կատարվում։ Հատկանշական է, որ տոկոսագումարի դեպքում գումարը չի փոխանցվում մնացած ժամանակահատվածին, այլ առաջին 6 ամսում ընդհանրապես տոկոսագումար չի հաշվարկվում։

Առաջարկի աննախադեպությունը կայանում է նաև նրանում, որ բանկը չի փորձում չմուծված տոկոսագումարները լրացնել բարձր տոկոսի միջոցով, և վարկերը տրամադրվում են բավական արտոնյալ ու մրցակցային տոկոսադրույքներով. ՀՀ դրամ՝ 11.9%, ԱՄՆ դոլար՝ 7.9% և եվրո՝ 6.9%։ Միաժամանակ, հաշվի առնելով բանկի տրամադրած արտոնյալ ժամանակահատվածը, արդյունավետ տոկոսադրույքը կազմում է՝ ՀՀ դրամ՝ 10.5%, ԱՄՆ դոլար՝ 6.5% և եվրո՝ 5.5%։ Ինչպես նշում է Բարսեղյանը՝ այս տոկոսադրույքներն իսկապես աննախադեպ են։

Վարկերի ծավալի նվազագույն շեմը 20 մլն դրամ է, իսկ առավելագույնը՝ 150 մլն դրամ։ Ինչ կայանում են ժամկետներին, ապա վարկերը տրամադրվում են 4-ից 10 տարի ժամկետով։ Սա բիզնես վարկերի համար բավականաչափ ժամանակահատված է։

Այս վարկային պրոդուկների համար բիզնեսի ոլորտային սահմանափակում չկան, բացառությամբ բանկի կողմից մշտապես կիրառվողներից։

Բանկի կողմից մեկնարկած երկրորդ արշավի նպատակը այլ բանկերում վարկեր ունեցող հաճախորդների ներգրավումն է։ Դեկտեմբերի 8-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում այլ բանկերից Ամերիաբանկ տեղափոխված վարկերի համար բանկը կփոխհատուցի վարկի գումարի 5%-ը, որը նաև կարող է օգտագործվել վարկի տեղափոխման ծախսերը փոխհատուցելու նպատակով։

Ինչպես և նախորդ արշավի դեպքում վարկը տրամադրվում է արտոնյալ և մրցակցային տոկոսադրույքներով. ՀՀ դրամ՝ 11.9%, ԱՄՆ դոլար՝ 7.9% և եվրո՝ 6.9%։

Նշենք, որ հաճախորդը կարող է ընտրություն կատարել 5% փոխհատուցման կամ 6 ամիս արտոնյալ ժամանակահատվածի միջև, որն առաջարկվում է առաջին արշավի շրջանակներում։

Այս վարկային պրոդուկտը նույնպես առաջարկվում է 4-ից 10 տարի ժամկետով, ծավալները նույնպես 20 մլն դրամից 150 մլն դրամ է։

Վարկի տրամադրման միջնորդավճար չկա, իսկ գրավադրման ծախսերն իրականացվում են բանկի կողմից։

Բանկի այս արշավներն իրականացվում են ՓՄՁ զարգացման և վարկային պորտֆելի ծավալների աճի նպատակով, ինչպես նաև բանկի թվայնացման օրակարգի շրջանակներում։

Արշավների մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիտել Արման Բարսեղյան ասուլիսը, և իհարկե՝ դիմել Ամերիաբանկ։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98