Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 420.50-0.50 EUR SELL - 427.00-1.00
OIL:  BRENT - 92.50-1.18 WTI - 85.46-1.84
COMEX:  GOLD - 4640.80+0.36 SILVER - 68.12-1.94
COMEX:  PLATINUM - 1864.30-1.66
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.35+0.28 EUR/GBP - 1.1659-0.17
FOREX:  EUR/USD - 1.1659-0.17 GBP/USD - 1.3628-0.06
STOCKS RUS:  RTSI - 783.40-3.41
STOCKS US: DOW JONES - 53417.16+0.26 NASDAQ - 25980.19-0.76
STOCKS US: S&P 500 - 7652.86-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10854.32+0.35 CAC40 - 8453.01-0.37
STOCKS EUR:  DAX - 26106.60-0.11
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
Ամերիաբանկ. Բիզնես վարկեր` աննախադեպ պայմաններով. առանց առաջին 6 ամսվա տոկոսների և մայր գումարի վճարման
10/12/2021 13:49
Կիսվել

Ամերիաբանկ. Բիզնես վարկեր` աննախադեպ պայմաններով. առանց առաջին 6 ամսվա տոկոսների և մայր գումարի վճարման

Ամերիաբանկը, գնահատելով բիզնեսի կարիքները և ընդառաջ գնալով նրանց պահանջներին, մշակել է բիզնես վարկավորման 2 աննախադեպ առաջարկ` հնարավորություն ընձեռելով բիզնեսին նվազեցնել վարկային բեռն ու ստեղծել բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ:

6 ամիս անտոկոս վարկ. 6 ամիս` առանց մայր գումարի վճարման

Առաջարկը նախատեսված է մինչև 750 մլն ՀՀ դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար: Տնտեսվարողները 6 ամիս շարունակ չեն վճարելու ոˊչ մայր գումար, ոˊչ տոկոսներ: Այդ 6 ամսվա ընթացքում վարկի տոկոսադրույքը կազմելու է 0%, և տոկոսներ չեն կուտակվելու:

Վարկի գումարի 5% վերադարձ ձեր բիզնես վարկը Ամերիաբանկ տեղափոխելու դեպքում

Այս առաջարկի շրջանակում հնարավորություն է տրվում նաև տեղափոխելու այլ բանկերում գործող վարկերը Ամերիաբանկ`ստանալով միանվագ գումար` վարկի գումարի 5%-ի չափով: Սա հնարավորություն կտա մարելու այլ բանկերում վարկի կանխամարման տույժը, իսկ կանխամարման տույժ չլինելու կամ 5%-ից պակաս լինելու դեպքում տնտեսվարողը կարող է տնօրինել այդ գումարն իր հայեցողությամբ: Գրավադրման համար կատարվող բոլոր ծախսերը կատարվելու են բանկի կողմից: Չի գանձվելու նաև վարկի տրամադրման վճար:

Տեղեկացնենք, որ հատուկ առաջարկը գործում է մինչև 31.03.2022թ. ներառյալ: Վարկի համար կարող եք դիմել նաև օնլայն:

Նոր բիզնես վարկի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Լինելով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.ameriabank.am:

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11