
Թուրքական լիրան կրկին արժեզրկման ռեկորդ է գրանցել
Թուրքիայի ազգային արժույթը շարունակում է անկում ապրել և արժեզրկման հերթական ռեկորդն է գրանցել։
Այս մասին հայտնում է թուրքական haberturk.com-ը։
Լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ դեկտեմբերի 17-ի դրությամբ դարձել է 1 դոլար-16,10 լիրա։
Վերջին մեկ ամսում Թուրքիայում դոլարը 50,5 տոկոս աճ է գրանցել, իսկ 2021թ. ընթացքում՝ 114 տոկոս։
Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն իր որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 15 տոկոսից իջեցրել է 14 տոկոսի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 21,31 տոկոս։