Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՎՏԲ-Հայաստան Բանկ. Պրեմիում դասի հաճախորդները կսպասարկվեն նոր գրասենյակում
30/12/2021 17:46
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկ. Պրեմիում դասի հաճախորդները կսպասարկվեն նոր գրասենյակում

Դեկտեմբերի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» մասնաճյուղը կշարունակի իր գործունեությունը նոր հարմարավետ գրասենյակում, որը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում՝ Բուզանդ փող. 17, շինություն թիվ 234։

Բանկի պրեմիում սեգմենտի հաճախորդները կսպասարկվեն ժամանակակից և ոճային դիզայնով նախագծված նոր ընդարձակ, էլեգանտ և հարմարավետ գրասենյակում:

Գրասենյակը՝ դիզայներական օրիգինալ լուծումների և ճիշտ պլանավորված սպասարկման գոտիների շնորհիվ նախագծված է այնպես, որպեսզի այցելուներին հարմարավետ լինի գտնվել Բանկում, իսկ ծառայություններից օգտվելը լինի արագ, պարզ և հարմար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» մասնաճյուղը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր գնահատում են բանկային բարձրակարգ սպասարկումը և բացառիկ արտոնությունները, մասնավորապես՝ պրոֆեսիոնալ ​​անհատական ​​ծառայությունների մատուցումը:

«Փրայմ» ծառայությունների փաթեթը հաճախորդներին հնարավորություն է տալիս շահավետ տեղաբաշխել իրենց խնայողությունները և օգտվել բարձրակարգ ծառայություններից՝ լիակատար գաղտնիության երաշխավորմամբ: Անհատական մենեջերը կտրամադրի ֆինանսական խորհրդատվություն, կներկայացնի հաճախորդի շահերը ինչպես բանկում, այնպես էլ տարբեր արտաքին գործարքներ իրականացնելիս, կկազմակերպի տեղաբաշխված միջոցների կառավարումը և բանկային գործառնությունների իրականացումը:

«Prime» փաթեթի շրջանակներում հաճախորդին տրամադրվում է VISA Infinite պրեմիում քարտ՝ անհատական ​​վարկային սահմանաչափով՝ մինչև 55 օր վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածով, հատուկ զեղչերով, առևտրի և ծառայությունների ոլորտում հավատարմության լավագույն ծրագրերով, առանձնահատուկ պայմաններով ապահովագրական փաթեթով: Հաճախորդի ընտանիքի անդամներն ունեն կից անվճար քարտերի ձևակերպման հնարավորություն:

Պրեմիում փաթեթը ներառում է «Կոնսյերժ» ծառայություն 24/7՝ ճամփորդությունների պլանավորում, տոմսերի և ռեստորանում սեղանի ամրագրում, նվերների ընտրություն և առաքում ամենապահանջկոտ հաճախորդների համար` +995706070309 հեռախոսահամարով և [email protected]  էլ. հասցեով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA Infinite քարտապաններին հասանելի է «Մուտք Lounge Key գոտիներ» ծառայություն. 100-ից ավել երկրների 300-ից ավել քաղաքների՝ 600-ից ավել օդանավակայանների VIP գոտիներ տարվա ընթացքում 6 անվճար մուտքի հնարավորությամբ:

«Փրայմ» մասնաճյուղի հաճախորդները կարող են օգտվել «Visa Luxury Hotels Collection» ծառայությունից, որը տալիս է մի շարք առավելություններ բարձր դասի հյուրանոցներում կացության ժամանակ: Դրա համար հաճախորդին անհրաժեշտ է հյուրանոցն ամրագրել կայքում և վճարել կացության համար Visa Infinite քարտով:

Պրայմ մասնաճյուղն առաջարկում է նաև ներդրումային և բրոքերային ծառայություններ՝ ռուսական և արտասահմանյան արժեթղթերի շուկայում բրոքերային գործարքներ կնքելու համար՝ Quik առցանց առևտրային համակարգի և «ВТБ Мои инвестиции» բջջային հավելվածի միջոցով: Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հղումով:

Պրեմիում դասի հաճախորդների տրամադրության տակ են հարմարավետ սրահներ՝ նախատեսված ոչ պաշտոնական մթնոլորտում գործնական հանդիպումներ անցկացնելու կամ հանգստանալու համար, ինչպես նաև պահատուփեր՝ նախատեսված թանկարժեք իրերի պահատվության համար:

«Փրայմ» մասնաճյուղն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ օրերը՝ ժամը 09:30-17:00, շաբաթ օրերին՝ 11:00-15:00:

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» մասնաճյուղի ծառայությունների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ https://www.vtb.am/am/private/ հղումով կամ այցելելով մասնաճյուղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2