Ֆինանսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
IDBank-ը զգուշացնում է․ պահպանեք Ձեր անձնական տվյալները
13/01/2022 19:34
Կիսվել

IDBank-ը զգուշացնում է․ պահպանեք Ձեր անձնական տվյալները

Ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Չալիկյանն իր ֆեյսբուքյան հրապարակմամբ անդրադարձել է IDBank-ի և Իդրամի ծառայություններին և համակարգի անվտանգությանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անահիտ Չալիկյանը այս իրադարձությունը ներկայացնում է միակողմանի և ոչ լիարժեք շեշտադրումներով, հարկ ենք համարում ներկայացնել մանրամասները թե՛ իրավական, թե՛ տեխնիկա-տեխնոլոգիական ասպեկտներում։

Այսպես, Անահիտ Չալիկյանին ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Աստղիկ Գրիգորյան օգտանունով անհայտ անձը, և ներկայանալով IDBank-ի աշխատակից՝ տեղեկացրել է, իբր գովազդում է Իդրամ դրամապանակը։ Արդյունքում Անահիտ Չալիկյանը գրանցվել է Idram&IDBank հավելվածում, անցել նույնականացում, դարձել պրեմիում պլյուս հաճախորդ (այսինքն՝ պատշաճ նույնականացված օգտատեր), որից հետո, Աստղիկ Գրիգորյանի պահանջով և շարունակական նամակագրական հրահանգներին ենթարկվելով, տրամադրելով իր անձնական տվյալները՝ նպաստել է խարդախության իրականացմանը։ Նշենք, որ զեղծարարը որպես հավելվածում գրանցվելու խրախուսում խոստացել է Չալիկյանի հաշվին փոխանցել 4000 ՀՀ դրամ։ Անահիտ Չալիկյանը զեղծարարին է տրամադրել մի շարք տվյալներ՝  հեռախոսահամար, մուտքանուն, PIN կոդ, որոնք օգտագործելով՝ զեղծարարը հավելվածում կատարել է անձնական տվյալների, այդ թվում նաև հեռախոսահամարի փոփոխություն և առցանց եղանակով դիմել է Բանկ ու ստացել  2 վարկ՝ ընդհանուր 1,680,000 ՀՀ դրամի չափով։

Քանի որ Անահիտ Չալիկյանն ինքն անձամբ է բոլոր անձնական տվյալները փոխանցել զեղծարարին, իրավական առումով վարկային պայմանագիրը կնքվել է նրա հետ, Բանկը որպես վարկային պարտավորության կրող է դիտարկում Անահիտ Չալիկյանին` անկախ մնացած հանգամանքներից։

Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ Idram&IDBank համակարգում պահպանվում են անվտանգային բոլոր նորմերը, և ցավոք նման դեպքերն ի հայտ են գալիս հաճախորդների կողմից՝ իրենց անձնական տվյալների պահպանման կանոնների խախտման հետևանքով։

Եվս մեկ անգամ շեշտում ենք՝

  • Բանկի և Իդրամի աշխատակիցները ոչ մի դեպքում հաճախորդներից չեն պահանջում տրամադրել հավելվածի գաղտնաբառ կամ PIN կոդ․ այդ մասին զգուշացումն առկա է անգամ հավելվածում նույնականացում անցնելուց և պրեմիում պլյուս հաճախորդ դառնալուց հետո բացվող պատուհանում՝ ընդգծված կարմիր գույնով։
  • Բանկի կամ Իդրամի կողմից անցկացվող արշավների, ակցիաների մասին տեղեկատվությունը ներկայացվում է երկու ընկերությունների պաշտոնական կայքերում, սոցցանցերի էջերում,
  • Բանկի և Իդրամի աշխատակիցները երբեք իրենց անձնական օգտանուններով ընկերություններին առնչվող որևէ առաջարկով հաճախորդներին չեն դիմում, առավել ևս սոցցանցերով,
  • Idram&IDBank հավելվածում հնարավոր չէ ստանալ վարկ, եթե չեք անցել պատշաճ նույնականացում և չեք սինքրոնացրել Ձեր հաշիվները (զեղծարարները հիմնականում առաջնորդվում են հետևյալ մեխանիզմով՝ իրենց զոհին դրդում են կատարել համակարգում պատշաճ նույնականացում անցնելու բոլոր քայլերը, որից հետո միայն նրանցից ստանում են անձնական տվյալները և կատարում իրենց համար ցանկալի գործարքները)։
  • Ձեր հեռախոսը հանդիսանում է Ձեր անձնական ինֆորմացիայի կրիչը, ուստի ոչ մի պարագայում այլ անձանց մի փոխանցեք Ձեր հեռախոսը (զանգահարելու, համացանցում ինչ-որ տեղեկություն փնտրելու պատրվակով)։

Հորդորում և խնդրում ենք որևէ մեկին ոչ մի պարգևավճարի, խրախուսանքի, խոշոր շահումի դիմաց չտրամադրել Ձեր անձնական որևէ տվյալ, այդ թվում՝ հավելվածի մուտքանուն, գաղտնաբառ, PIN Կոդ, նույնականացման կոդ, վարկի հաստատման կոդ, անվտանգության (3D secure) կոդ կամ մեկանգամյա օգտագործման որևէ կոդ։

Տեղեկացնում ենք, որ Idram&IDBank հավելվածի միջոցով IDBank-ն ու Իդրամը նպատակ ունեն մատուցել ժամանակակից բանկինգին համապատասխան ծառայություններ, որոնք կհեշտացնեն հաճախորդների առօրյան՝ միաժամանակ պահպանելով անվտանգության պատշաճ պահանջները։

Անահիտ Չալիկյանի հետ կապված դեպքին անդրադառնալով՝ ևս մեկ անգամ հայտնում ենք մեր մտահոգությունը տեղեկատվական անվտանգության կանոններին չհետևելու արդյունքում նման իրավիճակում հայտնվելու առիթով։ Ցավում ենք ստեղծված իրավիճակի համար և լիահույս ենք, որ իրավապահ մարմիններին ամենասեղմ ժամկետներում կհաջողվի բացահայտել հանցագործությունը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այսուհետ Բանկն իր գործարար համբավի արատավորման դեպքում վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ Բանկը դիմելու է դատարան։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Բանկը իր հերթին պատրաստակամ է աջակցել իրավապահ մարմիններին իր իրավասությունների շրջանակում։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69