Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
Ակբա բանկի բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
01/02/2022 18:08
Կիսվել

Ակբա բանկի բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Ակբա բանկի բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Այսօրվանից ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն գնելու Ակբա բանկի ցուցակված բաժնետոմսերը: Ավելին իմանալու համար այցելեք invest.acba.am կայք:

Բաժնետոմսերի առք ու վաճառքի գործընթացին կարող եք հետևել այստեղ:

«Այսօր պատմական օր է թե՛ բանկի, և թե՛ բանկի բաժնետերերի համար: Մենք անցյալ տարի հաջողությամբ ավարտեցինք բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումը, իսկ վերջին փուլը բորսայում գնանշումն էր, որի գործընթացն այսօր ազդարարեցինք: Բաժնետոմսեր ձեռք բերելու հնարավորություն ընձեռելով՝ մենք հարթակ ենք ստեղծում Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարելու համար: Շուտով մենք նաև մեր թվային լուծումներով կհեշտացնենք բանկի բաժնետոմսեր գնելու պրոցեսը պոտենցիալ բոլոր գնորդների համար, իսկ այն բաժնետերերը, ովքեր կցանկանան վաճառել իրենց բաժնետոմսերը,  նույն ճանապարհով կկարողանան վաճառել»,- իր խոսքում նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Շնորհավորում եմ Ակբա բանկին՝ նմանատիպ պատմական քայլ իրագործելու քաջություն ցուցաբերելու համար: Այժմ Ակբա բանկը հանրային ընկերություն է և հասանելի է ներդրողների լայն շերտերին: Ակբա բանկի բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումն իրականացվեց շատ կարճ ժամանակում՝ ներգրավելով միանգամից մեծ քանակի ներդրողների, ինչը հաջողություն է Հայաստանի կապիտալի շուկայի համար: Ակբան Հայաստանում գործող միակ ընկերությունն է, որը ոչ միայն բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում իրականացրեց, այլ նաև որպես երկրորդային շուկայի մասնակից քայլեր է կատարում այդ շուկայում ակտիվություն ձևավորելու համար: Բանկի բաժնետոմսերը ցուցակվել են A հարթակում, որը ֆոնդային բորսայի ամենակարևոր հարթակն է: Փոքր և միջին ներդրողները քանակով շատ են, ինչը բանկի բաժնետոմսերն ավելի գրավիչ է դարձնում այլ ներդրողների համար՝ բարձր իրացվելիության ապահովման արդյունքում», – նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

2021 թվականին Ակբա բանկը Հայաստանում իրականացրել է 500 հազար հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7,5 միլիարդ դրամ ծավալով։

Ակբա բանկի կողմից ընտրված շուկա ստեղծող «Դայմենշն» ընկերությունը կիրականացնի բաժնետոմսի առքի և վաճառքի գնանշում:

Ակբա բանկի բաժնետոմսեր գնելու/վաճառելու համար անհրաժեշտ է մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ, կամ բրոքերային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37