
Դոնբասում իրավիճակի սրմամբ պայմանավորված ռուսական ռուբլին արժեզրկվում է
Ռուսական ֆոնդային շուկան երկուշաբթի օրվա արդյունքներով անկում է ապրել 10,5 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշվում է, որ հիմնական պահուստային արժույթների փոխարժեքները մեծանում են ռուբլու նկատմամբ: Մասնավորապես, դոլարի արժեքը ռուբլու նկատմամբ աճել է 1.89–ով՝ կազմելով 79.19 ռուբլի, եվրոյին էլ ավելացել է 2.21-ով՝ կազմելով 89.76 ռուբլի:
Անկումը տեղի է ունենում Դոնբասի հարցով պայմանավորված աշխարհաքաղաքական ռիսկերի աճի համատեքստում: Լուգանսկի և Դոնեցկի ղեկավարները երկուշաբթի օրը խնդրել են Վլադիմիր Պուտինին ճանաչել հանրապետությունների անկախությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի ավարտին նշել էր, որ մինչև օրվա վերջ որոշում կկայացնի: