American Express-ը դադարեցնում է համագործակցությունը ռուսական գործընկերների հետ
American Express վճարային քարտերի օպերատորը հայտարարել է, որ դադարեցնում է ռուսական գործընկերների հետ համագործակցություն։ Սա, իհարկե, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանք է։
Ընկերությունից հայտարարել են, որ իրենք Ռուսաստանում ունեն մեկ գործընկեր, որը թողարկում է տեղական քարտերը, ևս մի քանի ընկերություն մատուցում փոխանցումների իրականացման ծառայություններ։
Հիշեցնենք, որ Visa-ն հայտարարել էր, որ միջոցներ է ձեռնարկում պատժամիջոցների սահմանափակումները կիրառելու ուղղությամբ, իսկ Mastercard-ն արգելափակել է համակարգը բազմաթիվ ռուսական ֆինանսական կառույցների համար։