Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Մեկնարկել է «Իմ տանիք» բնակարանային ֆինանսավորման ծրագիրը
24/03/2022 15:05
Կիսվել

Մեկնարկել է «Իմ տանիք» բնակարանային ֆինանսավորման ծրագիրը

Մի քանի ամիս է, ինչ մեկնարկել է «Իմ տանիք» բնակարանային ֆինանսավորման ծրագիրը, որն իրականացվում է «Գերմանա-հայկական հիմնադրամի» և «Ազգային հիփոթեքային ընկերության» համագործակցությամբ։ Ֆինանսավորման ծավալը 20 մլն եվրո է, որը տրամադրվել է KfW զարգացման բանկի կողմից գերմանահայկական միջկառավարական համագործակցության շրջանակներում:

Ծրագիրը նպատակ ունի խթանել էներգաարդյունավետ շինարարությունը Հայաստանում, ինչպես նաև նպաստել Էներգաարդյունավետ բնակարանային ֆոնդի և ընդհանուր առմամբ հիփոթեքային շուկայի զարգացմանը երկրում։

Ծրագրի շրջանակներում և՛ մարզերի, և՛ Երևանի ցածր ու միջին եկամուտներ ունեցող բնակիչները հնարավորություն ունեն հարմարավետ պայմաններով ստանալ բնակարանի ձեռքբերման, վերանորոգման և տան կառուցապատման վարկեր: Ծրագրի կարևորագույն առավելություններից մեկն այն է, որ էներգաարդյունավետության վարկերն առաջարկվում են սովորական բնակարանային վարկերից ավելի ցածր տոկոսադրույքներով և ավելի պարզեցված պայմաններով, քան ստանդարտ հիփոթեքային վարկերը: Ծրագրի մեկնարկից սկսած արդեն իսկ տրամադրվել է ավելի քան 13 մլն եվրոյի վարկ, որից շուրջ 32 տոկոսը կազմել են էներգաարդյունավետ վարկերը։

Վարկատեսակները տրամադրվում են գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից, որոնք են՝ Հայբիզնեսբանկը, Արդշինբանկը, Էվոկաբանկը, Հայէկոնոմբանկը, Այդի բանկը, Բիբլոս բանկը, Ինեկոբանկը, Արմսվիսբանկը, Կոնվերսբանկը և Ակբա բանկը, ինչպես նաև Կամուրջ, Առաջին հիփոթեքային ընկերություն, Ֆասթ Կրեդիտ և Գլոբալ Կրեդիտ վարկային կազմակերպությունները։

Նախագծի հեռահար նպատակներից է խրախուսել բնակչությանը դրսևորել էներգախնայող վարքագիծ, ինչպես նաև կիրառել էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումներ, ինչը կհանգեցնի ածխաթթու գազերի (CO2) արտանետումների կրճատմանը և բնակարանների/տների էներգաարդյունավետության բարձրացմանը՝ երկարաժամկետ հատվածում նպաստելով ծախսերի խնայողությանը:

Ազգային հիփոթեքային ընկերությունը 2009 թ․-ից գրանցված է ՀՀ կենտրոնական բանկում` որպես վերաֆինանսավորող վարկային հաստատություն։ Ընկերության առաքելությունն է ապահովել իրացվելիություն, կայունություն և մատչելիություն Հայաստանի հիփոթեքային շուկային` իր նպատակին հասնելու միջոցով ստեղծել պայմաններ, որպեսզի հիփոթեքային վարկերը լինեն մատչելի Հայաստանի ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար ու բարելավեն այդ ընտանիքների բնակարանային պայմանները: ԱՀԸ-ն համագործակցում է բանկերի և վարկային կազմակերպությունների հետ` նրանց տրամադրելով ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վերաֆինանսավորման վարկեր, ինչն իր հերթին հիփոթեքային վարկերը դարձնում է մատչելի տնային տնտեսությունների համար: Ընկերության միակ բաժնետերը և հիմնադիրը Հայաստանի կենտրոնական բանկն է (https://nmc.am/hy):

«Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ» հիմնարկը (ԳՀՀ-ԾԿԳ) ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2001թ-ին: Հիմնարկի միակ հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը: ԳՀՀ ԾԿԳ-ի գործունեության հիմնական նպատակն է Հայաստանի հանրապետության և Գերմանիայի դաշնային հանրապետության կառավարությունների միջպետական համաձայնագրերի շրջանակներում ՀՀ Կենտրոնական բանկի և KfW Բանկի միջև կնքված վարկային պայմանագրերի և դրանց կից առանձին համաձայնագրերի շրջանակում ներդրվող վարկային ծրագրերի իրականացումն ու կառավարումը (https://gaf.am/):

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98