Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 420.50-0.50 EUR SELL - 427.00-1.00
OIL:  BRENT - 92.50-1.18 WTI - 85.46-1.84
COMEX:  GOLD - 4640.80+0.36 SILVER - 68.12-1.94
COMEX:  PLATINUM - 1864.30-1.66
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.35+0.28 EUR/GBP - 1.1659-0.17
FOREX:  EUR/USD - 1.1659-0.17 GBP/USD - 1.3628-0.06
STOCKS RUS:  RTSI - 783.40-3.41
STOCKS US: DOW JONES - 53417.16+0.26 NASDAQ - 25980.19-0.76
STOCKS US: S&P 500 - 7652.86-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10854.32+0.35 CAC40 - 8453.01-0.37
STOCKS EUR:  DAX - 26106.60-0.11
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
Evocabank-ն ու ՀայՓոստը սկսում են նոր համագործակցություն
16/05/2022 14:48
Կիսվել

Evocabank-ն ու ՀայՓոստը սկսում են նոր համագործակցություն

Evocabank-ի և ՀայՓոստի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀայՓոստ ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը և Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը:

Նոր համագործակցությամբ կողմերը նախատեսում են իրականացնել մի շարք նորարար թվային նախագծեր, որոնք ուղղված են ՀայՓոստի և Evocabank-ի հաճախորդներին հարմարավետ և հասանելի ֆինտեխ  ծառայություններ մատուցելուն, այդ թվում` այն համայնքներում, որտեղ Evocabank-ը մասնաճյուղեր չունի:

Համագործակցության շնորհիվ ցանկացած փոստային բաժանմունքում շուտով հնարավոր կլինի իրականացնել Evocabank-ի վարկերի մարում, հաշիվների և քարտերի համալրում,  իսկ ապագայում նաև` վարկային հայտերի ընդունում, համատեղ վարկերի տրամադրում ՀայՓոստ Կրեդիտ նախագծի շրջանակներում, ինչպես նաև՝ միջազգային դրամական փոխանցումներ: Բացի այդ, Evocabank-ի նորարար mobile POS տեխնոլոգիայի շնորհիվ հաճախորդները շուտով կկարողանան ՀայՓոստում իրականացնել վճարումներ անկանխիկ եղանակով՝ կոմունալ, կոմերցիոն և փոստային ծառայությունների դիմաց: Evoca mobile POS-ը ստանդարտ POS տերմինալի մոբայլ տարբերակն է, որը ցանկացած Android սմարթֆոն վերածում է վճարային տերմինալի:

Կողմերը նախատեսում են նաև պարզեցնել բանկային հաշիվների բացման գործընթացը HayPost Pay էլեկտրոնային դրամապանակի հաճախորդների համար:

Ինչպես նշում է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը,- «Որպես թվային բանկ` Evocabank-ը մշտապես ներդնում է նորարար ֆինտեխ գործիքներ` տրամադրելով համաշխարհային թրենդերին համապատասխանող լուծումներ:

Մեր օրերում մոբայլ բենքինգն ու ֆինտեխները յուրաքանչյուր ժամանակակից մարդու առօրյայի կարևոր մասն են կազմում: Այս նպատակով մենք ներկայացնում ենք նոր ֆինանսական գործիք՝ Evoca mobile POS՝ mPOS: Մեզ համար կարևոր է, որ Evoca mPOS պրուդուկտի շրջանակներում մեր առաջին գործընկերն այնպիսի խոշոր և ստրատեգիկ ընկերություն է, ինչպիսին ՀայՓոստն է: Այս գործընկերության շնորհիվ մեր ծառայություններն այսուհետ հասանելի կդառնան շուրջ 850 կետերում»:

«Շատ ուրախ ենք համագործակցել ՀՀ-ի լավագույն թվային բանկի հետ՝ շարունակելով զարգացնել մեր էկոհամակարգը: Ինչպես գիտենք՝ բանկային ծառայությունների նկատմամբ պահանջարկն օրեցօր աճում է, և ՀայՓոստի ու Evocabank-ի համագործակցությամբ այդ ծառայությունները մեր մեծաթիվ փոստային բաժանմունքների միջոցով կդարձնենք հասանելի նույնիսկ սահմանամերձ և հեռավոր համայնքների բնակիչների համար», – նշեց ՀայՓոստի Գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Նշենք, որ ՀայՓոստ ընկերությունը և Evocabank-ը նախատեսում են թողարկել համատեղ քարտեր:

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11