Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Դավոսում նախաստորագրվել է Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից ՀՖԲ ձեռքբերման մտադրությունների վերաբերյալ հուշագիր
24/05/2022 19:08
Կիսվել

Դավոսում նախաստորագրվել է Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից ՀՖԲ ձեռքբերման մտադրությունների վերաբերյալ հուշագիր

Մայիսի 24-ին Դավոսում, Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի մասնակցությամբ Վարշավայի ֆոնդային բորսայի տնօրեն Մարեկ Դիետլը և Հայաստանի ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Եգանյանը նախաստորագրեցին Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսի ձեռքբերման մտադրությունների վերաբերյալ հուշագիր։ Նշենք, որ հիմնական պայմանագրի ստորագրումը տեղի կունենա Հայաստանում՝ հունիս ամսվա ընթացքում։

Վարշավայի ֆոնդային բորսայի խումբը (GPW Group) իր հարթակներում կազմակերպում է բաժնետոմսերի, գանձապետական և կորպորատիվ պարտատոմսերի, ածանցյալ գործիքների, էլեկտրաէներգիայի և գազի առևտուր, ներառյալ WIBOR և WIBID: FTSE Russell ինդեքսային գործակալությունը լեհական կապիտալի շուկան 2018 թվականից դասակարգում է որպես զարգացած շուկա: GPW Group-ի շուկաներն ամենամեծն են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.gpw.pl

ՀՖԲ-ն Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է, որը կազմակերպում է ինչպես արժեթղթերի, այնպես էլ այլ ֆինանսական գործիքների առևտուր։ ՀՖԲ-ն հանդիսանում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի 100% բաժնետերը։ ՀՖԲ բաժնետոմսերի 90,05 տոկոսը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին, մնացած 9,95 տոկոսը ՀՖԲ սեփական բաժնետոմսերն են։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98