
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդիպում է ունեցել ԱՄՀ ներկայացուցիչների հետ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր՝ հունիսի 23-ին, ամփոփիչ հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ:
ԿԲ նախագահը ներկայացրել է տնտեսության ընթացիկ վիճակը, դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության մասով առկա զարգացումները, գների և ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ քաղաքականությունը:
Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորությունները: