Ֆինանսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
ԿԲ փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը՝ անկանխիկ գործառնությունների ու նոր օրենքի մասին
24/06/2022 13:08
Կիսվել

ԿԲ փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը՝ անկանխիկ գործառնությունների ու նոր օրենքի մասին

Կանխիկի շրջանառության կրճատման նախագիծն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը ենթադրում է 300 հազար դրամը գերազանցող առևտրի պարագայում անկանխիկ վճարումների կիրարկում, նաև որոշակի ծառայությունների մասով՝ բացառապես անկանխիկ վճարումների իրականացում: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի հարցազրույցի շրջանակում անդրադարձել է անկանխիկ գործարքներին և ոչ միայն:

Ըստ Խաչատրյանի՝ անկանխիկ վճարումները ձեռնտու են սպառողին, քանի որ կանխիկի դեպքում եթե նույնիսկ բանկը միջնորդավճար չի գանձում, միևնույնն է, այլ ծառայությունից այդ գումարն ամեն դեպքում գանձվում է, իսկ անկանխիկը սպառողի համար մի քանի առավելություն ունի:

«Անկանխիկի դեպքում չի կարող լինել, որ տարբերակված գներ առաջարկվեն կամ վճարում կատարելու պահին սակագին գանձվի: Բացի այդ անկանխիկ գործարքների դեպքում ֆինանսական կազմակերպությունների համար առաջանում են թափանցիկության դրական էֆեկտներ: ՄԵնք սպասում ենք, որ ծաայությունների մատուցման գործընթացներ կդյուրացվեն»:

Ըստ ԿԲ փոխնախագահի՝ այս օրենքը դրական ազդեցություն կունենա նաև տնտեսվարողի տեսանկյունից: Օրենքը դրական է գնահատվում նաև հարկային վարչարարության առումով, քանի որ ամեն ինչ կլինի մաքսիմալ թափանցիկ և ենթադրում է ավելի քիչ վարչարարություն: Հովհաննես Խաչատրյանի խոսքով՝ այս օրենքը նոր ֆինանսական բեռ չի առաջացնի տնտեսվարողի համար, որն ունի ՀԴՄ սարք. այն կարող է ծառայել որպես POS տերմինալ, իսկ եթե տնտեսվարողը կցանկանա ունենալ առավել ֆունկցիոնալ և հարմար POS տերմինալ միացնել ապա կարող է հայտ ներկայացնել բանկին և նրան կտեղեկացնեն՝ ինչ է պետք դրա համար: ԿԲ փոխնախագահի տվյալներով՝ այս պահին շուրջ 50 հազար տնտեսվարող չունի ակտիվացված POS տերմինալ:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93