Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Լիզինգատուների Ասոցիացիա. Լիզինգատու կառույցների ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացի ամփոփում
25/07/2022 19:57
Կիսվել

Լիզինգատուների Ասոցիացիա. Լիզինգատու կառույցների ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացի ամփոփում

Միջոցառման կազմակերպման հիմքում ընկած է Լիզինգատուների Ասոցիացիայի  և ոլորտում առաջատար` 20 տարվա փորձ ունեցող ԱՅ ԷՅ ԲԻ Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի  միջև կնքված համագործակցության հուշագիրը՝ կրթական միջոցառումների, մասնագիտական վերապատրաստման և կոնֆերանսների կազմակերպման վերաբերյալ։

Կնքված հուշագրի շրջանականերում այս նախագիծն առաջինն էր և նվիրված էր Լիզինգատուների Ասոցիացիայի 1-ամյակին։ Այն ուղղված էր ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների, գործող և ապագա Լիզինգատու կառույցների ֆինանսական գրագիտության բարձրացմանը՝  «Լիզինգ» ֆինանսական գործիքի ներդրման` գործարկման և կիրառման տեսանկյունից։

Դասընթացը բավական ընդգրկուն էր (10 մոդուլ-ամեն ինչ լիզինգի կիրառական նշանակության մասին) և տևեց այն շուրջ 1,5 ամիս։

Դասընթացի արդիական և պահանջված լինելը ստիպեց ֆինանսակաբանկային  կառույցներին ներգրավել մասնակիցների սպասվածից ավելի լայն շրջանակ, ինչը խոսում է նախագծի ընդլայնման անհրաժեշտության մասին։

Մասնակիցները հնարավորություն ունեցան ընտրելու ծրագրի մոդուլները ինչպես առանձին, այնպես էլ ամբողջական փաթեթի տեսքով և դասընթացը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Լիզինգատուների Ասոցիացիայի  և Այ Էյ Բի  Բիզնեսի Ակադեմիայի կողմից տրվեցին հավաստագրեր և հուշանվերներ։

Իրենց ելույթներով հանդես եկան Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը և Այ Էյ Բի  Ակադեմիայի տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը՝ խոսելով նախագծի շարունակական զարգացման անհրաժեշտության մասին և ընդգծելով դրա կարևորությունը ապագայում ոչ միայն Լիզինգատու կառույցների, այլ նաև գործարքի շղթայի այլ մասնակիցների, մասնավորապես՝ մատակարար ընկերությունների, լիզինգառուների, ապահովագրական ընկերությունների աշխատակիցների, ինչպես նաև բուհերի ֆինանսաբանկային բաժինների ուսանողների համար։

Արդեն իսկ հայտարարվեց դասընթացների երկրորդ փուլի մեկնարկի և նրա հատուկ առաջարկի մասին՝  ուղղված մատակարար կազմակերպություններին։

Առանձին ելույթներով հանդես եկան  Լիզինգատուների Ասոցիացիայի անդամ կազմակերպությունները, ֆինանսական ոլորտի ներկայացուցիչները և դասընթացի մասնակիցները, ովքեր կիսվեցին դասընթացի վերաբերյալ իրենց կարծիքներով ու դրական արաձագանքներով։

Լիզինգատուների Ասոցիացիա. Լիզինգատու կառույցների ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացի ամփոփում

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98