Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
2022թ. հունվար-հունիսին խոշոր հարկատու առևտրային բանկերի կողմից մուծված հարկերի ծավալն աճել է 9.42%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է
28/07/2022 16:14
Կիսվել

2022թ. հունվար-հունիսին խոշոր հարկատու առևտրային բանկերի կողմից մուծված հարկերի ծավալն աճել է 9.42%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հունվար-հունիս ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող 17 առևտրային բանկից 16-ը, Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը դուրս է մնացել ցուցակից։ Ցուցակում է նաև ՀՀ Կենտրոնական բանկը։ 2022թ. հունվար-հունիս ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 17.07%-ով կամ 0.98 մլրդ դրամով՝ կազմելով 4.76 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 18-րդ հորիզոնականում է։

Ակբա բանկը երկրորդն է՝ 4.15 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 37.57%-ով կամ 1.13 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 21-րդ հորիզոնականում է։

Երրորդն Արդշինբանկն է՝ 3.65 մլրդ դրամ վճարված հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 89.14%-ով կամ 1.72 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 24-րդն է։

Ինեկոբանկը չորրորդն է՝ 3.01 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 10.39%-ով կամ 349.41 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 32-րդն է։

Հայբիզնեսբանկը 5-րդն է՝ 2.66 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 6.53%-ով կամ 162.88 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 42-րդ հորիզոնականում է։

Վեցերորդ տեղում Կոնվերս բանկն է՝ վճարած 2.24 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 102.47%-ով կամ 1.13 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 53-րդ հորիզոնականում է:

Արմսվիսբանկը յոթերորդն է՝ վճարված 2.21 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 19.15%-ով կամ 354.46 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 55-րդ հորիզոնականում է։

ՎՏԲ-Հայաստան բանկն ութերորդն է՝ 1.97 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 10.67%-ով կամ 190.31 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 64-րդ հորիզոնականում է։

Իններորդ տեղում է Հայէկոնոմբանկը՝ 1.73 մլրդ դրամ վճարված հարկով։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 28.12%-ով կամ 677.08 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 76-րդ հորիզոնականում է։

ԱյԴի բանկը 10-րդն է՝ վճարած 1.24 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 19.48%-ով կամ 299.52 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 95-րդ հորիզոնականում է։

Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը 11-րդն է՝ վճարած 1.22 մլրդ դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 8.90%-ով կամ 100.02 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 96-րդ է։

Արարատբանկը 12-րդն է՝ 1.18 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 2.92%-ով կամ 33.45 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 99-րդն է։

13-րդ հորիզոնականում Յունիբանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 1.05 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 6.80%-ով կամ 76.7 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 111-րդ հորիզոնականում է։

Էվոկաբանկը 14-րդն է՝ 765.83 մլն դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 132.79%-ով կամ 436.86 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 151-րդ հորիզոնականում է։

Մելլաթ բանկը 15-րդն է՝ վճարած 617.44 մլն դրամ հարկով։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 29.36%-ով կամ 140.12 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 194-րդն է։

Բիբլոս բանկը 16-րդն է՝ 435.51 մլն դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 13.82%-ով կամ 69.85 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 276-րդ հորիզոնականում է։

Ինչ կայանում է Կենտրոնական բանկին, ապա 2022թ. հունվար-հունիսին բանկի կողմից վճարվել է 911.89 մլն դրամ հարկ, 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 68.41 մլն դրամով կամ 8.11%-ով։

Ցուցակում տեղ գտած առևտրային բանկերի կողմից 2022թ․ հունվար-հունիսին ընդհանուր առմամբ մուծվել է 32.89 մլրդ դրամ հարկ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 9.42%-ով կամ 2.83 մլրդ դրամով։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 4.55%-ը։ 2021թ. համադրելի ժամանակահատվածում նշված ցուցանիշը 5.14% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 28/07/22 դրությամբ՝ 406.69 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 80.88 մլն դոլար։

2022թ. հունվար-հունիսին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Արդշինբանկը՝ 1.72 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով առաջատար է Էվոկաբանկը՝ +132.79%։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2