
2022թ. հունվար-հուլիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 218,641 դրամ
2022թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 221,683 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 12.0% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.3%-ով և կազմել 179,209 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 14.3%-ով և կազմել 240,489 դրամ։
Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։