ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 06/09/2011
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 6-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.65 դրամով և կազմել 369.77 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.40 դրամով և կազմել 524.37 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.24 դրամով և կազմել 12.54 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.90 դրամով և կազմել 596.07 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինը աճել է 273.98 դրամով և կազմել 22528.48 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 3.38 դրամով և կազմել 507.75 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 27.25 դրամով և կազմել 22255.05 դրամ մեկ գրամի դիմաց: