ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 09/09/2011
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 9-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.95 դրամով և կազմել 372.87 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 6.83 դրամով և կազմել 516.50 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 12.52 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 2.96 դրամով և կազմել 595.73 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 594.75 դրամով և կազմել 22237.83 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 15.16 դրամով և կազմել 505.18 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 367.34 դրամով և կազմել 22153.91 դրամ մեկ գրամի դիմաց: